ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 նոյեմբերի 2001 թ.
ք. Երևան N 1703
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 523 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 5-րդ կետի ժզ ենթակետի համաձայն
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 523 հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1. Ուժը կորցրած ճանաչել հրամանի 2-րդ կետը:
2. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգում»
ա) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Անձը, որի համաձայնությամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաև նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից` այդ մասին համապատասխան նշում կատարելով համապատասխան փաստաթղթերի վրա:»
բ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12. Սույն հրահանգի 7-րդ կետում նշված անձանցից, բացի այլ անձանց նոտարական գործից տեղեկանքները, քաղվածքները կամ պատճենները տրամադրելիս նոտարը պարտավոր է տրվող փաստաթղթի յուրաքանչյուր էջի վերևի աջ անկյունում կարմիր գույնի գրիչով գրառում կատարել գաղտնիքի տեսակի մասին (առևտրային գաղտնիք, կտակային գաղտնիք, նոտարական գաղտնիք և այլն): Իսկ այդ փաստաթղթերն ստացող անձը պարտավոր է ստորագրություն տալ գաղտնիքը չտարածելու մասին:»
գ) 20-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բառերով`
«, բացառությամբ օրենքով և սույն հրահանգով նախատեսված դեպքերի»:
դ) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Լիազորագրով նոտարական գործողություններ իրականացնող անձն իրավունք ունի լիազորողի անունից հայտարարություններ տալ միայն, եթե նման հայտարարություն տալու վերաբերյալ լիազորագրով ուղղակի լիազորություն տրված է լիազորված անձին:
Ընդհանուր գույքի նկատմամբ կատարվող գործարքներով տրվող լիազորագիրը վերաբերվում է միայն լիազորող անձին պատկանող մասին:
Նվիրատվության մասին համաձայնագիրը պետք է համապատասխանի համապատասխան գործարք կատարելու համար տրվող լիազորագրի պահանջներին:
Արգելվում է նոտարական գործողությունների իրականացման համար, որպես իրավական հիմնավորում ընդունել սույն կետի պահանջների խախտմամբ տրված համաձայնություններն ու հայտարարությունները:»
ե) 32-րդ կետում «նոտարի կողմից հաստատվելուց հետո կցվում են համապատասխան նոտարական գործին» բառերը փոխարինել «նոտարի կողմից ստուգվելուց հետո կցվում են համապատասխան նոտարական գործին» բառերով.
զ) 36-րդ կետից հանել «, այդ թվում` այն համեմատելով նրանց անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթում դրված տվյալ անձի ստորագրության հետ» բառերը.
է) 50-րդ կետում «հաստատվելուց» բառը փոխարինել «ստուգվելուց» բառով.
ը) հանել 52-րդ կետի 2-րդ պարբերության երկրորդ նախադասությունը.
թ) 58-րդ կետը լրացնել «, եթե նոտարը ծանոթ է կազմակերպության կամ հիմնարկի կանոնադրությանը» բառերը.
ժ) 59-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Անդեմ, բազմիմաստ, կոնկրետ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չպարունակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում:»
ժա) 63-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կամ լույսի ազդեցությունից ոչնչացող թանաքով» բառերը.
ժբ) 66-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Առանձին դեպքերում է թույլատրվում նախօրոք պատրաստված պայմանագրերի օրինակելի ձևերի վրա լրացված գործարքների վավերացումը: Այս դեպքում պայմանագրի օրինակելի ձևը պետք է լրացվի մեքենագրական եղանակով կամ մեկ ձեռագրով և մեկ թանաքով և հստակ: Լրացվող օրինակելի ձևում չպետք է մնան չլրացված մասեր: Պայմանագրի օրինակելի ձևի բոլոր դրույթները պետք է համապատասխանեն կնքվող գործարքի պայմաններին: Արգելվում է լրացվող օրինակելի ձևերում կատարել ջնջումներ կամ փոփոխություններ:»
ժգ) ուժը կորցրած ճանաչել 69-րդ կետը և 70-րդ կետի երկրորդ պարբերությունը, 94-րդ, 112-րդ, 164-րդ, 166-րդ, 182-րդ կետերը, 186-րդ կետի երկրորդ պարբերությունը, 187-րդ կետերը.
ժդ) 80-րդ կետում «մեկօրյա» բառը փոխարինել «երկօրյա» բառով.
ժե) 86-րդ կետի առաջին պարբերությունից հանել «պետական զինանշանի պատկերով» բառերը.
ժզ) 99-րդ կետում «կրկնօրինակը» բառերը փոխարինել «պատճենը» բառերով, իսկ «կրկնօրինակի» բառը` «պատճենի» բառով: Նույն կետի վերջին պարբերության մեջ «կրկնօրինակները» բառից հետո լրացնել «և պատճենները» բառերը.
ժէ) 109 կետում «մեկամսյա» բառը փոխարինել «15 օրվա» բառերով.
ժը) 179-րդ կետում`
- երկրորդ պարբերությունում «երբ նա» բառերից հետո լրացնել «ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում» բառերը.
- ուժը կորցրած ճանաչել վերջին պարբերությունը.
ժթ) 208-րդ կետում «կազմակերպություններն» բառը փոխարինել «կազմակերպություններին» բառով.
ի) հավելված ձև 26, 27 և 28 շարադրել հետևյալ խմբագրությամբ
Ձև N 26
Վավերացման մակագրություն անշարժ գույքի
նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման
կամ դադարեցման մասին պայմանագրի վրա`
իրավաբանական անձի մասնակցությամբ
______ _____________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի ____________________________
անվանումը պետական նոտար
____________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը և գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձանց գործունակությունը, վերջինիս ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի _____________ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ____________-ով:
Գանձված է պետական տուրք ________________
Պետական նոտար`______________________
ստորագրություն
Զինանշանի պատկերով կնիք
Ձև N 27
Վավերացման մակագրություն անշարժ գույքի
նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման
կամ դադարեցման մասին պայմանագրի վրա`
ներկայացուցչի մասնակցությամբ
______ _____________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի ____________________________
անվանումը պետական նոտար
____________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը և նրանց գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձի գործունակությունը, նրա ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ____________ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ____________-ով:
Գանձված է պետական տուրք ________________
Պետական նոտար`______________________
ստորագրություն
Զինանշանի պատկերով կնիք
Ձև N 28
Վավերացման մակագրություն պայմանագրի վրա` ֆիզիկական պակասության, հիվանդության կամ որևէ այլ պատճառով անձամբ ստորագրել չկարողացած անձի մասնակցությամբ
______ _____________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի ____________________________
անվանումը պետական նոտար
____________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձի գործունակությունը, նրա ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
Քաղ. ___________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը ինքնությունը, որը
պայմանագիրն ստորագրել է քաղ. _______________________________________
պայմանագիրն ստորագրել հանձնարարողի անունը,
________________________________________________________________
հայրանունը, ազգանունը
հանձնարարությամբ` նրա _______________________________________
պատճառը, որով անձը չէր
________________________________________________________________
կարող ինքն ստորագրել
պատճառով, ստուգված է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ______ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ____________-ով:
Գանձված է պետական տուրք ________________
Պետական նոտար`______________________
ստորագրություն
Զինանշանի պատկերով կնիք
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
գործարքում նշված գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքների բացակայության մասին
____ _____20 __ քաղաք/գյուղ
Ես _____________________________________________________
բնակության վայրը (հասցե) _____________________________________
անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ________________________
հայտնում եմ, որ ____________________________________________
(գույքի տեսակը, գտնվելու վայրը)
_______________________________________________________
գույքը ձեռք բերելու պահին ամուսնացած չեմ եղել և այդ գույքի նկատմամբ այլ անձինք չունեն սեփականության կամ այլ իրավունքներ:
Նոտարի կողմից ինձ զգուշացվել է, որ կեղծ հայտարարություն տալու
և այդ միջոցով ուրիշին սեփականության իրավունքով պատկանող գույքը
խաբեությամբ տնօրինելու համար կարող եմ ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության:
________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ)
Ծանոթացա հայտարարության բովանդակությանը և հայտնում եմ, որ հայտարարության վերաբերյալ առարկություններ չունեմ:
Հայտնում եմ նաև, որ նոտարն ինձ զգուշացրել է, եթե պարզվի, որ ես իմացել եմ կամ ակնհայտորեն պետք է իմանայի, որ նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի համաձայն գործարքը կճանաչվի անվավեր, որի համար նոտարը պատասխանատվություն չի կրի:
________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ)
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
շարժական գույքի նկատմամբ իրավունքների մասին
____ _____20 __ քաղաք
Ես _____________________________________________________
բնակության վայրը (հասցե) _____________________________________
անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ________________________
հայտնում եմ, որ ____________________________________________
(գույքի տեսակը, գտնվելու վայրը)
_______________________________________________________
գույքի միակ սեփականատերը հանդիսանում եմ ես:
Նոտարի կողմից ինձ զգուշացվել է, որ կեղծ հայտարարություն տալու
և այդ միջոցով ուրիշին սեփականության իրավունքով պատկանող գույքը
խաբեությամբ տնօրինելու համար կարող եմ ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության:
________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ)
Ծանոթացա հայտարարության բովանդակությանը և հայտնում եմ, որ հայտարարության վերաբերյալ առարկություններ չունեմ:
Հայտնում եմ նաև, որ նոտարն ինձ զգուշացրել է, եթե պարզվի, որ ես իմացել եմ կամ ակնհայտորեն պետք է իմանայի, որ նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի համաձայն գործարքը կճանաչվի անվավեր, որի համար նոտարը պատասխանատվություն չի կրի:
________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ)
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ գործարք կնքելու մասին տրված 14-18 անչափահասի կողմից
____ _____200__ քաղաք/գյուղ
Ես _______________________________________________________________
բնակության վայրը (հասցե) ________________________________________________
անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ___________________________________
________________________________________________________________
ծնված _____թվականի _______ի ___ ին
համաձայն եմ, որ համատեղ սեփականության իրավունքով ինձ պատկանող
___________________________________________________________
(գույքի տեսակը, գտնվելու վայրը, գույքը բնորոշող այլ տվյալներ)
__________________________________________________________
___________________________________________________________
(տնօրինող կամ տիրապետող անձի անուն, ազգանունը, ամուսնական կամ
___________________________________________________________
ազգակցական կապը, եթե անհրաժեշտ է)
կողմից ______________________________________________________
(տնօրինման կամ տիրապետման ձևը և պայմանները)
________________________________________________________________________________________
* Միաժամանակ հայտնում եմ, որ նշված գույքն օտարվելու դեպքում հրաժարվում եմ բնակելի տան օգտագործման իմ իրավունքից:
Մենք անչափահաս ____________________________________________________
ծնողներ` հայր_______________________________________________________
մայր _____________________________________________________________
համաձայն ենք, որ նա _________ սեփականության իրավունքով իրեն
պատկանող ____________________________________________________
________________________________________գույքի (գույքի իր բաժնեմասը)
ստորագրություններ____________________________________________________
Հայտարարության բովանդակությանը ծանոթացա __________________________________
Ա. Ա. Հ.
_________________________________________________________________
* Սույն գրառումը կատարվում է միայն բնակարանի կամ բնակելի տան օտարման դեպքում
Դ. Հարությունյան
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10201174