Գլուխ 1 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 2
Հոդված 2.
Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինի-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն և բնական կաշվից հագուստ, ավտոդողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր արտադրող-իրացնող, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետ` վճարողներ):
(2-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53, 30.11.94 ՀՕ-126)