Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«06» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ.

քաղ. Երևան N 650-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանելու մասին» N 111-Ն հրամանով հաստատված Հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական ստացել են մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքի ուժի մեջ մտնելը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

(2-րդ կետը փոփ. 04.12.23 N 707-Ն)

Գ. Մինասյան

7/11/2023

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։