ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոս 2021 թվականի թիվ 69-Ն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34 րդ հոդվածով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 74-Ն որոշման 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-4
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ
ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՄԵՆ
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ
ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ Դեմ-0 Ձեռնպահ-0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված 1-6
Ծաղկաձոր համայնքի
ավագանու 20.08.2021 թ. 69-Ն
որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2021 թվական: