ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2021 թվական N 66-Ն
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29֊ի «Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ (5) Դեմ (0) Ձեռնպահ (1)
ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ ---
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ
ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐի
պաշտոնակատար՝
2021 թ. օգոստոսի 31
ք. Մեղրի
Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված N 1-4
ՀՀ Սյունիքի մարզի
Մեղրի համայնքի ավագանու
2021 թվականի օգոստոսի 31-ի
N 66-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական: