ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2020 թվականի N 123-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 1,950,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.07.21 N 543-Ա)
2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մարտի 11
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
մարտի 11-ի N 123-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մեկ հարկանի ժամանակակից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան համագումարների կենտրոն։ Ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 2,500 քմ և այն իր տեսակի մեջ աննախադեպ շինություն է լինելու տարածաշրջանում՝ համալրելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը Լոռիում։ Հիմնադրամը արդեն ունի նմանօրինակ շինությունների կառուցման փորձ, և անկասկած՝ համագումարների ժամանակակից այս կենտրոնը չի զիջելու արդեն իսկ գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին և ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցին։ Համագումարների կենտրոնը միջոցառումների ընթացքում կարող է հյուրընկալել միաժա- մանակ մինչև 200 մարդու՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանում իրականացնելու միջազգային ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Կենտրոնը զուգահեռաբար կօգտագործվի տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացման նպատակով՝ ներառյալ ամառային դպրոցների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների համար։ Կենտրոնի ճարտարա- պետությունը համապատասխանելու է 21-րդ դարի լավագույն փորձին և այն հագեցած է լինելու բարձր տեխնոլոգիաների ամենավերջին ձեռքբերումներով։ Հիմնադրամն արդեն
իսկ ունի պայմանավորվածություններ մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ,
որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը օգտագործելու կենտրոնը բարձր մակարդակի համաժողովների և միջոցառումների համար՝ այն պատրաստ լինելուն պես։
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ
հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։
3. Բարեգործը «Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր
Գարօ Հ. Արմեն
4. Ծրագիրը կատարողը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010,
Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը ՀՀ Լոռու մարզ, Դեբետ համայնք, համայնքային զարգացում
6. Ծրագրի բյուջեն 1,950,000,000 դրամ
7. Բարեգործությունն ստացողը ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնքը
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բեռների ներմուծում և ապրանքների ձեռքբերում՝ 250,000,000 դրամի շրջանակներում, մասնավորապես՝ ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, թարգմանչական սարքավորումներ, բարձրախոսներ, խոսափողեր, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ
տարրեր, կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, շինարարական նյութեր, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ և այլն։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը։
2․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում ձեռք բերել ջեռուցման կաթսա, խողովակներ, մալուխներ, լույսեր, լուսատուներ, խոհանոցային կահույք, սարքավորումներ և կահույք՝ 229,500,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը։
3․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների
հետ՝ նախագծային, շինարարական, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռք բերման համար՝ 1,470,500,000 դրամի շրջանակներում, մասնավորապես՝ կառուցվող շինության ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1․ Համագումարների կենտրոնի կառուցում՝ ընդամենը 1,950,000,000 դրամ՝
1) ջեռուցման, օդափոխության և օդորակման աշխատանքներ՝ 170,000,000 դրամ,
2) ջրամատակարարման համակարգի և կոյուղու համակարգերի շին. աշխատանքներ՝ 50,000,000 դրամ,
3) էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերի ձեռքբերում, մոնտաժում և շին. աշխատանքներ՝ 110,000,000 դրամ,
4) ցածր լարման համակարգի ներմուծում և մոնտաժում (ներառյալ անվտանգության համակարգերի նախագծման, կառուցման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 110,000,000 դրամ,
5) կոնստրուկտորական մասի աշխատանքներ՝ 460,000,000 դրամ,
6) ճարտարապետական մասի աշխատանքներ՝ 440,000,000 դրամ,
7) խոհանոցային պարագաների ձեռքբերում և ներմուծում՝ 100,000,000 դրամ,
8) արտաքին բարեկարգման աշխատանքներ՝ 70,000,000 դրամ,
9) կահույքի, երաժշտական համակարգի, անվտանգության համակարգերի, ֆոտո- վոլտային կայանների, ձայնային և լուսատեխնիկայի համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման, ներմուծման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 100,000,000 դրամ,
10) ուղղաձիգ հատակագծման, ներքին հարդարման և խոհանոցի ու ռեստորանի տեխնիկական նախագծման, ռեստորանի խոհարարական, շինարարության տեխնի- կական հսկողության և այլ ոլորտների խորհրդատվական ծառայությունների գնումներ
50,000,000 դրամ,
11) սեպտիկ հորի, տրանսֆորմատորային ենթակայանի, արտաքին ջրագծի և կոյուղու, կառուցման, գեներատորի ձեռքբերում՝ 290,000,000 դրամ։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավա- րության, Լոռու մարզպետի աշխատակազմի և Դեբետի համայնքապետարանի հետ։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ
վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
(հավելվածը խմբ. 02.07.21 N 543-Ա, 17.01.23 N 35-Ա, 03.07.23 N 467-Ա, փոփ. 08.12.23 N 871-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան