Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոս 2021 թվականի N 36-Ն

«ՀԱՅԱԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 65-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Ավագանին որոշեց.

1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խորոնք համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խորոնք համայնքի ավագանու 25 դեկտեմբեր 2020 թվականի N 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Ավագանու անդամներ՝

կողմ՝ դեմ՝ ձեռնպահ՝

1. Վ. Ամիրյան

2. Ն. Ասատրյան

3. Կ. Կարապետյան

4. Ա. Գրիգորյան

5. Է. Խաչատրյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Խորոնք համայնքի

ավագանու 2021 թվականի

օգոստոսի 23-ի N 36-Ն որոշման

1. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

1 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքից օտարումից մուտքերը ՝ ավելացնել 2092.5 հազ. դրամով, որից

Հողի օտարումից եկամուտ՝ 2092.5 հազ. դրամով

2. ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.1. 04-05-01 Խորոնքի ճանապարհաշինարարություն նախահաշվի 4241 հոդվածն պակասեցնել 400.0 հազ. դրամով, 4251 հոդվածն պակասեցնել 2000.0 հազ. դրամով

2.2. 06-03-01 Խորոնքի ջրային տնտեսություն նախահաշվի 4239 հոդվածն պակասեցնել 350.0 հազ. դրամով, 4269 հոդվածն պակասեցնել 29.8 հազ. դրամով

2.3. 11-01-02 Խորոնքի պահուստային վարչական ֆոնդի 4891 հոդվածն պակասեցնել 1400.0 հազ դրամով

2.4. 01-06-01 Ընդհանուր բնույթի նախահաշվի 4239 հոդվածն ավելացնել 400.0 հազ. դրամով

2.5. 04-05-01 ճանապարհաշինարարություն նախահաշվի 5113 հոդվածն ավելացնել 1912.5 հազ. դրամով, 5134 հոդվածն ավելացնել 180.0 հազ. դրամով

2.6. 04-02-04 Ոռոգման նախահաշվի 4657 հոդվածն ավելացնել 1200.0 հազ.դրամով

2.7. 05-01-01 Խորոնքի աղբահանություն նախահաշվի 4213 հոդվածն ավելացնել 530.0 հազ. դրամով

2.8. 06-04-01 փողոցների լուսավորություն նախահաշվի 4251 հոդվածն ավելացնել 2049.8 հազ.դրամով

Հավելվածներ 1, 3, 6

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 սեպտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։