ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՀԱՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 25-Ն
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին
որոշում է
1. Կոտայքի մարզի Հացավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Կոտայքի մարզի Հացավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն.
1) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
Կողմ-4 Դեմ-0 Ձեռնպահ-0
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՐԱՅՐ
ՂԱՐԻԲՅԱՆ ՄՀԵՐ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՇԱՎԱՐՇ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավելված
Կոտայքի մարզի Հացավան համայնքի ավագանու
2020 թ. դեկտեմբերի 30-ի N 44-Ն որոշմամբ` փոփոխված
2021 թ. սեպտեմբերի 08-ի N 22-Ն որոշմամբ
2021 թ. հոկտեմբերի 14-ի N 25-Ն որոշմամբ
Հատված 1, 2, 3, 6
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական: