ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 881-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 463-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և hիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Առանձնատների և մանկապարտեզի կառուցում» ծրագրի մասին» N 463-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «599,810,000» թիվը փոխարինել «719,310,000» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) 2-րդ կետի 1-ին ենթակետում «357,960,000» թիվը փոխարինել «477,460,000» թվով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
11.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 881-Ա որոշման
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2022 թվականի
N 463-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում կառուցել թվով 14 առանձնատներ՝ պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից և չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, ինչպես նաև կառուցել մանկապարտեզ Լեռնագոգ գյուղի բնակիչների երեխաների համար:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել
Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
4. Ծրագիրը կատարողըs «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 719,310,000 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների
ընտանիքներ, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի բնակիչներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2022 թվականի հունիսի 16-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել թվով 14 առանձնատուն և մանկապարտեզ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 16-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում: 14 առանձնատան կառուցում՝ 477,460,000
դրամի չափով, մանկապարտեզի կառուցում՝ 241,850,000 դրամի չափով:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Տարածքի ուղղաձիգ հարթեցում՝ 14 առանձնատների և մանկապարտեզի կառուցման համար, 14 առանձնատան և մանկապարտեզի կառուցում՝ ներքին ջրամատակարարման և կույուղու, գազամատակարարման, էլեկտրամատա- կարարման և ջեռուցման ցանցերի, արտաքին ինժեներական ցանցերի, անցկացման աշխատանքներ, ինչպես նաև ներքին հարդարման աշխա-
տանքների իրականացում՝ 719,310,000 դրամի չափով։
11. Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման,
տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Արմավիրի մարզպետարան
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
11.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ