Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-10-27։Բացել գործող տեքստը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 12 · ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

Հոդված 63. Տույժերը և տուգանքները

գործել է մինչև 2018-10-27Բացել ARLIS-ում

Հոդված 63. Տույժերը և տուգանքները

1. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ կարգավորվող ֆիզիկական անձը չի կատարել սույն օրենքի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել կարգավորվող անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց կարգավորվող անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

2. Եթե Կարգավորողը ծանուցումից և լսումներից հետո որոշում է, որ կարգավորվող իրավաբանական անձը չի կատարել սույն օրենքի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել կարգավորվող անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց կարգավորվող անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:

3. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ կարգավորվող ֆիզիկական անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության որևէ պայման կամ Կարգավորողի կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել կարգավորվող անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց կարգավորվող անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

4. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ կարգավորվող իրավաբանական անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության որևէ պայման կամ Կարգավորողի կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Եթե Կարգավորողը որոշում է, որ այդ խախտումը թույլ է տրվել կարգավորվող անձի իմացությամբ կամ դիտավորյալ, կամ էլ խախտումը թույլ է տրվել մեկ տարվա ընթացքում մեկ անգամից ավելի, ապա նա կարող է կարգադրել, որպեսզի իրավազանց կարգավորվող անձը վճարի լրացուցիչ տույժ կամ տուգանք, որը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

4.1. Սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ ֆիզիկական անձն առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

4.2. Սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական անձն առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ իրավաբանական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:

4.3. Ծանուցում չներկայացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցած իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման և լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձն առանց Կարգավորողին ծանուցելու շարունակում է մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ իրավաբանական կամ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

5. Եթե ծանուցումից և լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ կարգավորվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի կատարել Կարգավորողի` ծառայության անընդհատության վերաբերյալ հրահանգը, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ կարգավորվող անձը վճարի տույժ կամ տուգանք, որը առնվազն պետք է կազմի նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, սակայն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը:

6. Կարգավորողի կողմից կիրառվող բոլոր տույժերն ու տուգանքները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(63-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։