Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-10-27-ից մինչև 2020-03-31։Բացել գործող տեքստը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 4 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 25. Գերիշխող օպերատորների պարտավորությունները գծի ենթակառուցվածքների նկատմամբ

գործել է մինչև 2020-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 25. Գերիշխող օպերատորների պարտավորությունները գծի ենթակառուցվածքների նկատմամբ

1. Ցանկացած գերիշխող օպերատոր, որը տիրապետում է գծի ենթակառուցվածքներին, պարտավոր է թույլ տալ, որպեսզի ցանկացած այլ օպերատոր կարողանա վարձակալել տվյալ գծի ենթակառուցվածքի թողունակությունը: 2. Բոլոր գերիշխող օպերատորները պարտավոր են Կարգավորողի կողմից սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել իրենց ունեցած գծի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին: 3. Ցանկացած օպերատոր, որը ցանկանում է վարձակալել որևէ գերիշխող օպերատորի գծի ենթակառուցվածքը, պարտավոր է գրավոր դիմել այդ օպերատորին: Գերիշխող օպերատորը, որից փորձ է արվում ստանալ գծի ենթակառուցվածքը կամ դրա օգտագործման թույլտվությունը, պարտավոր է դիմող օպերատորին յոթ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել խնդրո առարկա գծի ենթակառուցվածքը կամ վերջինս օգտագործելու թույլտվությունը տրամադրելու իր մտադրության մասին:

4. Գերիշխող օպերատորը, որը տիրապետում է գծի ենթակառուցվածքը, իրավասու է մերժել օպերատորի դիմումը, եթե Կարգավորողին կապացուցի, որ`

1) գծի ենթակառուցվածքը կվնասվի կամ էլեկտրամագնիսական առումով չի համատեղվի գերիշխող օպերատորի ցանցի հետ.

2) տվյալ գծի ենթակառուցվածքի թողունակությունն սպառված է կամ կսպառվի դիմումի ամսաթվից հետո` երեք տարվա ընթացքում: Սակայն այլ օպերատորի խնդրանքի հիման վրա և հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական հնարավորությունները` գերիշխող օպերատորը պարտավոր է կառուցել պահանջվող ենթակառուցվածքները:

5. Գծի ենթակառուցվածքը տիրապետող գերիշխող օպերատորը պարտավոր է հավասար վերաբերմունք ցուցաբերել այն օպերատորների նկատմամբ, որոնք ցանկանում են վարձակալել գծի ենթակառուցվածքը: Այլ անձանց կողմից գծի ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և պահանջները պետք է նույնանման լինեն գերիշխող օպերատորի կամ վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից գծի ենթակառուցվածքի օգտագործման գնման և վարձակալության պայմաններին և պահանջներին:

6. Գծի ենթակառուցվածքի օգտագործման համար սահմանվող վճարի մեծությունը պետք է համաչափ լինի այդ ենթակառուցվածքը կառուցելու և պահպանելու համար գերիշխող օպերատորի կրած ծախսերին:

7. Գերիշխող օպերատորը պարտավոր է գծի ենթակառուցվածքի վարձակալության համար դիմող օպերատորների նկատմամբ չկիրառել այնպիսի պայմաններ, որոնք առնչվում են գծի ենթակառուցվածքի օգտագործման նպատակին և ձևին:

(25-րդ հոդվածը փոփ. 29.04.13 ՀՕ-47-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։