Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-03-31-ից մինչև 2021-04-18։Բացել գործող տեքստը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 10 · ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 55. Վերջնական օգտագործողների իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2021-04-18Բացել ARLIS-ում

Հոդված 55. Վերջնական օգտագործողների իրավունքները և պարտականությունները

1. Վերջնական օգտագործողներն ունեն հետևյալ իրավունքները`

1) հավասար հիմունքներով օգտվել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից.

2) ստանալ իրենց մատուցված ծառայությունների վճարների մասին մանրամասն տեղեկություններ պարունակող հաշիվ-ապրանքագրեր.

3) հրաժարվել ծառայությունների սակագնով կամ ծառայությունների մատուցման պայմանագրով չնշված ծառայությունների դիմաց վճարելուց.

4) էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության իրավունք.

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն օրենքով նախատեսված ցանկացած այլ իրավունք:

2. Վերջնական օգտագործողներն ունեն հետևյալ պարտականությունները`

1) կատարել օրենսդրության, այդ թվում` սույն օրենքի պահանջները.

2) կատարել ծառայությունների մատուցման սակագների կամ պայմանագրերի պայմանները, այդ թվում` ծառայությունների դիմաց օրինական վճարումներ կատարելու պարտավորությունը.

3) պահպանել տեղական, միջքաղաքային և միջազգային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների պայմանագրերի դրույթները և վճարները.

4) չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։