Հոդված 57. Վերանայումը
Հոդված 57. Վերանայումը
1. Ցանկացած անձ, որը տուժել է Կարգավորողի որոշման արդյունքում, իրավասու է այդ որոշման հրապարակումից հետո` երեսուն օրվա ընթացքում, միջնորդել Կարգավորողին, որպեսզի վերջինս վերանայի այդ որոշումը: 2. Եթե սույն հոդվածի առաջին մասի համաձայն ներկայացվում է միջնորդություն, ապա Կարգավորողը` 1) կարող է կարգադրել, որպեսզի խնդրո առարկա որոշումը գործողության մեջ չմտնի մինչև խնդիրը վերանայելը և այդ մասին լրացուցիչ որոշում կայացնելը.
2) պարտավոր է վերանայման միջնորդության ներկայացումից հետո` 180 օրվա ընթացքում, հաստատել, փոփոխել կամ ուժը կորցրած ճանաչել այդ որոշումը կամ դրա ցանկացած մասը:
3. Եթե սույն հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի համաձայն կարգադրություն չի արձակվում, ապա որոշումը շարունակում է գործել:
4. Վերանայման միջնորդությունը չի կարող Կարգավորողի որոշման դատական կարգով բողոքարկման պարտադիր նախապայման կազմել: