ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2019 թ. N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի, 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ է.
1.Հաստատել Աշտարակ համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեն՝
/հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 584380.8 0 584380.8
Ծախսային մաս 584380.8 22500.0 606880.8
Դեֆիցիտ 0 -22500.0 -22500.0
Պահուստային ֆոնդ 30000.0 0 30000,0
2. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը՝ համաձայն հատված 1-ի։
3. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
4. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի։
5. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հատված 4-ի։
6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
7. Հաստատել Աշտարակ համայնքի 2020թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի։
8, Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։
1) սահմանել. որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հավելված
Աշտարակ համայնքի ավագանու
2019 թվականի դեկտեմբերի 11-ի
N 71-Ն որոշման
հատված 1-6
(հավելվածը խմբ. 23.03.20 N 15-Ն, 24.11.20 N 75-Ն)