Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«02» նոյեմբերի - 2021 թ. N 50-Ն թիվ 10 արտահերթ նիստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ավագանու անդամներ

Կողմ (3)

Դեմ (0)

Ձեռնպահ (0)

Արամ Գրիգորյան _____ _____ _____

Նարեկ Սիմոնյան _____ _____ _____

Գարիկ Գևորգյան _____ _____ _____

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2021 թվականի նոյեմբերի «02»

գ. Լուսագյուղ

Ժամը` 15.20

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի

ավագանու 2021 թվականի նոյեմբերի 02-ի

թիվ 10 արտահերթ նիստի N 50-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

1. Համայնքի բյուջեի եկամտային մասում.

1/ Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներին (սուբվենցիաներին)՝ տող 1257, ավելացնել 1840,0 հազար ՀՀ դրամ։

2/ Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին (սուբվենցիաներին)՝ տող 1261, ավելացնել 8958,0 հազար ՀՀ դրամ։

2. Համայնքի բյուջեի ծախսային մասում.

1/ 0911 ծրագրի 4511 հոդվածին ավելացնել 1840,0 հազար ՀՀ դրամ։

2/ 0432 ծրագրի 5112 հոդվածին ավելացնել 8958,0 հազար ՀՀ դրամ։

ՀԱՏՎԱԾՆԵՐ 1, 2, 3, 6

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։