Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 332-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«12» դեկտԵՄԲԵՐԻ 2023 Թ.

քաղ. Երևան N 748-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 332-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատելու մասին» N 332-Ն հրամանի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված, սակայն սահմանված կարգով վերապատրաստումներին չմասնակցած հաշտարարների որակավորումը ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն համարվում է դադարած: Այն դեպքում, երբ դասընթացը հայտարարվում է հավակնորդների առավելագույն քանակով և վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանց քանակը գերազանցում է հայտարարված մասնակիցների առավելագույն քանակը, ապա դասընթացին մասնակցելու դիմում ներկայացրած, սակայն դասընթացին չընդգրկված հավակնորդների վերապատրաստումն իրականացվում է հաջորդ փուլերի ընթացքում, իսկ նրանց որակավորումը պահպանվում է մինչև հաջորդ դասընթացի անցկացումը և նոր որակավորման վկայագրի տրամադրումը։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Պարտականությունները կատարող` Լ. Բալյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։