ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«03» «նոյեմբերի» 2021 թվական N 39-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Նալբանդյան Համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 37-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ
կողմ դեմ ձեռնպահ
1. Ա. Ասլանյան ___ ___ ___
2. Հ. Մանուկյան ___ ___ ___
3. Ա. Թովմասյան ___ ___ ___
4. Թ. Դավթյան ___ ___ ___
5. Հ. Ղազարյան ___ ___ ___
6. Մ. Պետրոսյան ___ ___ ___
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՄԿՐՏՉՅԱՆ
Հավելված
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Նալբանդյան
համայնքի ավագանու 2021 թվականի
«նոյեմբերի» «03»-ի N 39-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2021 թվական: