Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

11 դեկտեմբեր 2023 թվականի թիվ 54-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու դրա լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«1․ Հաստատել՝

1) «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն hավելված 1-ի,

2) «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի։»,

2) Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելած 1-ի,

3) Որոշումը լրացնել նոր հավելված 2-ով՝ համաձայն հավելված 2-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 54-Ն որոշման

«Հավելված 1ուղղ.

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 27-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Տվյալներ էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ

Ցուցանիշ Տողի ծածկա-գիրը Չափի

միավորը Գնված Սեփա-կան արտա-դրու-թյուն Վաճառված Պահուստներ Սպառում

ընդա-մնենը այդ թվում

Բնեղեն արտա-հայ-տու-թյամբ Արժեքով հազար դրամ (առանց ավելա-ցված արժեքի հարկի (ԱԱՀ) և ակցիզա-յին հարկի) Բնեղեն արտա-հայ-տու-թյամբ Բնեղեն արտա-հայ-տու-թյամբ Արժեքով հազար դրամ(առանց ԱԱՀ և ակցիզա-յին հարկի) Հունվարի 1-ի դրու-թյամբ (տարե-սկիզբ) Դեկտեմ-բերի 31-ի դրու-թյամբ (տարե-վերջ) Բնեղեն արտահայ-տությամբ(1+3-4+6-7) Էլեկտրա-էներ-գիայի և (կամ) ջերմա-էներ- գիայի արտա-դրու-թյան համար Էներ-գետիկ նպա-տակ-ների համար Ոչ էներ-գետիկ նպա-տակ-ների համար Տրանս-պոր-տում

Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Էլեկտրաէներգիա 110 հազար կիլովատ ժամ X X X

Ջերմային էներգիա 111 հազար գեգաջոուլ X X X X

Բնական գազ 112 հազար խորանարդ մետր X X X

Սեղմված գազ 113 կգ

Հեղուկ գազ 114 հազար լիտր

Բենզին 115 հազար լիտր

Ավիաբենզին 116 հազար լիտր

Կերոսին 117 հազար լիտր

Ավիակերոսին 118 հազար լիտր

Դիզելային վառելիք 119 հազար լիտր

Մազութ 120 կգ X

Բիտում 121 տոննա X

Քսայուղեր 122 կգ

Քարածուխ 123 կգ X

Փայտածուխ 124 կգ X

Վառելափայտ 125 կգ X

Այլ փայտի թափոն 126 կգ X

Գոմաղբ 127 կգ X

Արեգակնային էներգիա 128 հազար կիլովատտ ժամ X X X

Այլ 199

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝ __________________ __________________

(ազգանուն, անուն) (ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)՝

__________________

__________________

(ազգանուն, անուն) (ստորագրություն)

«__ __»___________ 20__թ. »:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 54-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 27-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

«ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտները), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Հաշվետվության «Գնված» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ տնտեսավարող սուբյեկտներից:

8. Հաշվետվության «Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:

9. Հաշվետվության «Վաճառված» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ տնտեսավարող սուբյեկտներին (բացառությամբ իր ներկայացուցչությունների և առանձնացված ստորաբաժանումների):

10. Հաշվետվության «Պահուստներ» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:

11. Հաշվետվության «Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է տնտեսավարող սուբյեկտի կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:

12. Հաշվետվության «Էլեկտրաէներգիայի և (կամ) ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է տնտեսավարող սուբյեկտում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:

13. Հաշվետվության «Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլի համար:

14. Հաշվետվության «Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:

15. Հաշվետվության «Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների և ուղևորների փոխադրման համար:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։