Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2019-08-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2019-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները և դրա հաշվարկման ու գանձման կարգը:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա:

(1-ին հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։