Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-03-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները

Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`

1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի և դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.

2) պարարտանյութերի և այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին.

3) հազվագյուտ, անհետացող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը և ապրելավայրերի վատթարացմանը.

4) օրենսդրությամբ սահմանված որսի և ձկնորսության կատարման կանոնների խախտումները.

5) կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

(2-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։