Հոդված 9. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները
Հոդված 9. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`
1) մշակում և իրականացնում է իր բնագավառում պետական քաղաքականությունը.
2) իր լիազորությունների մասով մշակում է բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.
3) հսկողություն է իրականացնում վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.
4) վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռ փոխադրողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում իրականացնում է վտանգավոր բեռի ուղեկցումը անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով.
5) տալիս է համաձայնություն վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղու վերաբերյալ.
6) մասնակցում է վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ առաջացած վթարների վերացման միջոցառումներին.
7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: