Հոդված 11. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների լիազորությունները
Հոդված 11. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների լիազորությունները
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման այլ մարմինների լիազորություններն են`
1) առողջապահության բնագավառ`
ա. մասնակցություն վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ առաջացած վթարների հետևանքների վերացման միջոցառումներին,
բ. մարդու համար ախտածին` 1-ին և 2-րդ խմբերի միկրոօրգանիզմներ փոխադրելու դեպքում համաձայնության տրամադրում,
գ. վտանգավոր բեռների բացասական ներգործությունից մարդու առողջության պաշտպանության միջոցառումների գերակա ուղղությունների մշակում և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների սահմանում,
դ. իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ.
2) բնապահպանության բնագավառ`
ա. հսկողություն է իրականացնում վտանգավոր բեռների փոխադրման ընթացքում բնապահպանական բնագավառի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ: