Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-01-ից մինչև 2022-08-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-08-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը

գործել է մինչև 2022-08-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը

1. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:

2. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.

2) Քրեակատարողական ծառայությունը.

3) Պրոբացիայի ծառայությունը.

4) Փրկարար ծառայությունը.

5) Միասնական սոցիալական ծառայությունը.

6) Պետական արարողակարգի ծառայությունը.

7) Միգրացիոն ծառայությունը.

8) Ջրային կոմիտեն.

9) Գիտության կոմիտեն.

10) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

11) Զբոսաշրջության կոմիտեն.

12) Զինված ուժերի գլխավոր շտաբը.

13) Ռազմարդյունաբերության կոմիտեն.

14) Պետական գույքի կառավարման կոմիտեն.

15) Բարձրագույն որակավորման կոմիտեն.

16) Անտառային կոմիտեն.

17) Լեզվի կոմիտեն:

18) (կետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-5-Ն)

3. Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 03.02.21 ՀՕ-71-Ն, 21.01.22 ՀՕ-5-Ն)

(21.01.22 ՀՕ-5-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։