Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-08-04-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը

Հոդված 7. Պետական կառավարման համակարգի մարմնի կազմավորման կարգը և կանոնադրությունը

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 7. Պետական կառավարման համակարգի մարմնի կազմավորման կարգը և կանոնադրությունը

1. Պետական կառավարման համակարգի մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

2. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմնի ղեկավարի, որի նշանակումն ու ազատումը կարգավորվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը, բացառությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների:

8. Նախարարության, ինչպես նաև նախարարությանը ենթակա մարմնի աշխատողների քանակը, համապատասխան նախարարի առաջարկությամբ, սահմանում է վարչապետը: Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների աշխատողների քանակը սահմանում է վարչապետը:

9. Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

10. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է վարչապետը:

11. Նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

12. Նախարարության հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը:

13. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմնի հաստիքացուցակը հաստատում է տվյալ մարմնի ղեկավարը:

14. Նախարարությանը ենթակա մարմնի հաստիքացուցակը տվյալ մարմնի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համապատասխան նախարարը:

15. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է պետական կառավարման համակարգի մարմնի՝

1) անվանումը և գտնվելու վայրը,

2) կառավարման և ղեկավարման կազմակերպումը,

3) կառուցվածքը:

16. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը:

(7-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-337-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։