Հոդված 7.1. Վարչապետին կամ Կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների վարչական ակտերի բողոքարկումը
Հոդված 7.1. Վարչապետին կամ Կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների վարչական ակտերի բողոքարկումը
1. Վարչապետին կամ Կառավարությանը սույն օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:
(7.1-ին հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-3-Ն)