Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը
Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը
1. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:
2. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝
1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.
2) Քրեակատարողական ծառայությունը.
3) Պրոբացիայի ծառայությունը.
4) Փրկարար ծառայությունը.
5) Միասնական սոցիալական ծառայությունը.
6) Պետական արարողակարգի ծառայությունը.
7) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը.
8) Ջրային կոմիտեն.
9) (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-157-Ն)
10) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.
11) Զբոսաշրջության կոմիտեն.
12) Զինված ուժերի գլխավոր շտաբը.
13) Ռազմարդյունաբերության կոմիտեն.
14) Պետական գույքի կառավարման կոմիտեն.
15) (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-157-Ն)
16) Անտառային կոմիտեն.
17) Լեզվի կոմիտեն.
18) (կետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-5-Ն)
19) Ոստիկանությունը.
20) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:
3. Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 03.02.21 ՀՕ-71-Ն, 21.01.22 ՀՕ-5-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-458-Ն, փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-157-Ն)
(21.01.22 ՀՕ-5-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.12.22 ՀՕ-458-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(03.05.23 ՀՕ-157-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)