Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը

1. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:

2. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.

2) Քրեակատարողական ծառայությունը.

3) Պրոբացիայի ծառայությունը.

4) Փրկարար ծառայությունը.

5) Միասնական սոցիալական ծառայությունը.

6) Պետական արարողակարգի ծառայությունը.

7) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը.

8) Ջրային կոմիտեն.

9) (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-157-Ն)

10) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

11) Զբոսաշրջության կոմիտեն.

12) Զինված ուժերի գլխավոր շտաբը.

13) Ռազմարդյունաբերության կոմիտեն.

14) Պետական գույքի կառավարման կոմիտեն.

15) (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-157-Ն)

16) Էկոպարեկային ծառայությունը.

17) Լեզվի կոմիտեն.

18) (կետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-5-Ն)

19) Ոստիկանությունը.

20) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:

3. Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 03.02.21 ՀՕ-71-Ն, 21.01.22 ՀՕ-5-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-458-Ն, փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-157-Ն, փոփ. 22.11.23 ՀՕ-368-Ն)

(21.01.22 ՀՕ-5-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.12.22 ՀՕ-458-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(03.05.23 ՀՕ-157-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։