Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը
Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը
1. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:
2. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝
1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.
2) Քրեակատարողական ծառայությունը.
3) Պրոբացիայի ծառայությունը.
4) Փրկարար ծառայությունը.
5) Միասնական սոցիալական ծառայությունը.
6) Պետական արարողակարգի ծառայությունը.
7) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը.
8) Ջրային կոմիտեն.
9) Գիտության կոմիտեն.
10) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.
11) Զբոսաշրջության կոմիտեն.
12) Զինված ուժերի գլխավոր շտաբը.
13) Ռազմարդյունաբերության կոմիտեն.
14) Պետական գույքի կառավարման կոմիտեն.
15) Բարձրագույն որակավորման կոմիտեն.
16) Անտառային կոմիտեն.
17) Լեզվի կոմիտեն.
18) (կետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-5-Ն)
19) Ոստիկանությունը։
3. Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 03.02.21 ՀՕ-71-Ն, 21.01.22 ՀՕ-5-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-458-Ն)
(21.01.22 ՀՕ-5-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.12.22 ՀՕ-458-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)