Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 31

գործել է մինչև 1996-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 31.

Բոլոր հարկատուները (բացառությամբ սույն օրենքի 30 հոդվածում թվարկվածների) իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին ներկայացնում են եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ, շահութահարկի հաշվարկներ: Ընդ որում`

ա) եռամսյակային հաշվապահական հաշվետվություններն ու շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսի 15-ը.

բ) տարեկան հաշվապահական հաշվետվությունները և շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:

Բաժնետիրական ընկերություններն ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ից ոչ ուշ հարկային մարմնին ներկայացնում են հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ինչպես նաև տեղեկություններ` բաժնետերերի և փայատերերի եկամուտների մասին: Մինչև օրացուցային տարին ավարտվելը գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևով:

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները տարեկան հաշվապահական հաշվետվություններ, հաշվեկշիռներ և շահութահարկի հաշվարկներ են ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.06.94 ՀՕ-108)

ՀՈԴՎԱԾ 32. Հարկի վճարումը ըստ եռամսյակային հաշվարկների կատարվում է հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում` ըստ տարեկան հաշվարկների, տարվա հաշվապահական հաշվետվության (հաշվեկշռի) ներկայացման համար` սահմանված օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 33. Ձեռնարկությունները շահութահարկը վճարում են անկանխիկ կարգով, Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ արտարժույթով` վճարողի ցանկությամբ, ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային արժութային կուրսից:

Հարկատուները շահութահարկը բյուջե փոխանցելու հանձնարարագրերը բանկային հիմնարկին են հանձնում նախքան վճարման ժամկետը լրանալը:

(33-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108, 19.12.94 ՀՕ-128)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։