Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

11 դեկտեմբեր 2023 թվականի թիվ 65-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 13-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշման՝

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 65-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 22-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Բնակչության միջոցների հաշվին բնակելի շենքերի գործարկումը

Անվանումը Տողի

համարը Չափման

միավորը Գործարկվել են ընդամենը

Ա Բ Գ 1

Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը 110 քառակուսի մետր

Բնակելի շենքերի քանակը 111 միավոր

Բնակարանների քանակը 112 միավոր

Գործարկված բնակելի շենքերի արժեքը 113 հազար դրամ

Բնակելի շենքերի նորոգում 114 հազար դրամ

Ղեկավար՝ __________________ __________________

__________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«_ _ »______ ____20___թ . »:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 65-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 22-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, իսկ Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների՝ քաղաքապետարանը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

5. Հաշվետվությունը լրացնելու հիմք են հանդիսանում համայնքներում և Երևանի վարչական շրջաններում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար` ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված շինարարական շահագործման փաստագրման ակտի տվյալների հիման վրա:

6. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների հաշվին կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:

7. «110»-«113» ծածկագրերով տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները: Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:

8. «110» ծածկագրով տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:

9. «111» ծածկագրով տողում լրացնում է գործարկված բնակելի շենքերի քանակը:

10. «112» ծածկագրով տողում լրացվում է գործարկված շենքերում բնակարանների քանակը:

11. «113» ծածկագրով տողում լրացվում է գործարկված բնակելի շենքերի շինարարության արժեքը:

12. «114» ծածկագրով տողում լրացվում է բնակելի շենքերի նորոգման (հիմնորոգման և ընթացիկ նորոգման) արժեքը:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։