ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1284-Ա
ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, 1973 ԹՎԱԿԱՆԻ ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ԳԱՎԱԹԱԿԻՐ, «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԻԿՈԼԱՅ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայ մեծանուն ֆուտբոլիստ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
20.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1284-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, 1973 ԹՎԱԿԱՆԻ ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ԳԱՎԱԹԱԿԻՐ, «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԻԿՈԼԱՅ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Կ. Գիլոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ն. Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ
Ա. Ջումայան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Սիրունյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ
Ա. Փամբուխչյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Մուշեղ Եպիսկոպոս
Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Հ. Նազարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Նիկողոսյան - «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական
կազմակերպության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ղազարյան - Նիկոլայ Ղազարյանի որդի (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ