ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբեր 2023 թ. N 69-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՋԼՈՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՖՏԻՐԻՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել ոջլոտությամբ և ֆտիրիոզով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«12» դեկտեմբեր 2023 թվականի
N 69-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՋԼՈՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՖՏԻՐԻՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) B85 Ոջլոտություն (pediculosis) և ֆտիրիոզ (ցայլքի ոջլոտություն) (phthiriasis)
2) B 85.O Ոջլոտություն առաջացած պեդիկուլուս հումանիս կապիտիսով (Pediculus humanus capitis) Ինֆեստացիա` գլխի ոջիլներով
3) B85.1 Ոջլոտություն առաջացած պեդիկուլուս հումանիս կորպորիսով (Pediculus humanus corporis)Ինֆեստացիա` հագուստի ոջիլներով
4) B85.2 Ոջլոտություն չճշտված
5) B85.3 Ֆտիրիոզ (Ցայլքի ոջլոտություն)
Ինֆեստացիա`
• ցայլոջիլով
• ցայլքի ոջիլով (Phthirus Pubis)
6) B85.4 Խառը ոջլոտություն
Ինֆեստացիա ոջիլներով В85.0-В85.3 դասակարգված մի քանի ենթադասերում
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) ա. նորածին,
բ. երեխա,
գ. դեռահաս,
դ. մեծահասակ:
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) (ԱԲ), (Բ)
Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), սնկային, վիրուսային:
Բարորակ լիմֆադենոպաթիա:
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, բարդությունների առաջացման դեպքում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկաբան և վեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ինֆեկցիոնիստ (վարակաբան)
8) Գանգատներ Հիմնական ախտանիշ` մաշկի քոր, տիպիկ տեղակայումով՝ ցայլքի, աճուկների, հետանցքի, անութափոսերի, թարթիչների, հոնքերի, տղամարդկանց մոտ նաև կրծքավանդակի և գլխի մազածածկ շրջանում։
9) Անամնեզ Վարակի փոխանցում մաշկ-մաշկ կամ անձնական իրեր-մաշկ շփման միջոցով։ Ախտանիշների առաջացում 3-4 շաբաթվա ընթացքում։
10) Զննման արդյունք/Ցուցում Մաշկի չորություն, մաշկի էրիթեմատոզ, որքինացում։ Էքսկորիացիաների առկայություն
11) Հոսպիտալացման Ցուցում Երկրորդային բարդությունների զարգացում։
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան (սեռավարակաբան) 1 1
2) Ընտանեկան բժիշկ 0,3 0
3) Մանկաբույժ 0,3 0
4) Ինֆեկցիոնիստ (վարակաբան) 0 0,5
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ
Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Սեռավարակների կոմպլեքս հետազոտություն 1 1 Այլ սեռավարակների առկայություն
Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
2) Մանրադիտակային զննում 0,5 0,5 Մազերի հիմքին կպած օվալաձև անիծների հայտնաբերում
3) Վուդի լամպով հետազոտություն 0․3 0․3 Դեղնականաչավուն լուսարձակման հայտնաբերում
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Պերմեթրին նրբաքսուք 50մգ/գ Պերմեթրին նրբաքսուք 50մգ/գ գ 0,8 20 40 2
2) Պերմեթրին լուծույթ արտաքին կիրառման 5մգ/գ Պերմեթրին լուծույթ արտաքին կիրառման 5մգ/գ մլ 0,2 30 60 2
3) Պիրեթրիններ (պերմեթրին+
տետրամեթրին), պիպերոնիլի բուտօքսիդ օճառահեղուկ 1,65մգ/մլ+16,5մգ/մլ Պիրեթրիններ (պերմեթրին+
տետրամեթրին), պիպերոնիլի բուտօքսիդ օճառահեղուկ 1,65մգ/մլ+16,5մգ/մլ մլ 0,6 30 60 2
4) Պիպերոնիլբուտոքսիդ Պիպերոնիլբուտոքսիդ մլ 0,1 30 60 2
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
1. Կիրառելի չէ
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/pediculosis-pubis-and-pediculosis-ciliaris?search=pediculosis&source=search_result&selectedTitle=2~68&usage_type=default&display_rank=2
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2023 թվական: