Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-12-03-ից մինչև 1997-03-06։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-03-06Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 1996 թվականի N 534

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դատական փորձաքննությունների բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող մեթոդիկաների մշակման, համակարգման, մեթոդաբանական միասնականության ապահովման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիան վերակառուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի կանոնադրությունը:

(3-րդ կետը փոփ. 03.12.96 N 640)

4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին հատկացնել համապատասխան տարածք:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։