ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Լեոնիդ Սամսոնի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովից տեղափոխել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով.
Սամսոն Սերյոժայի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի լրատվական հարցերի մշտական հանձնաժողովից տեղափոխել տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան
24 սեպտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0404-1