Հոդված 2. Օրենսգրքի 154.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենսգրքի 154.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 154.1. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը
1. Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) երեք տոկոսի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) տասնհինգ տոկոսի չափով:»: