Հոդված 12
Հոդված 12.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.
«Հոդված 42.1. Դիվանագիտական ծառայության և դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը
1. Դիվանագիտական ծառայության և դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։»: