ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 921-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻՆԱ» ՔԱՂՑԿԵՂԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՆԱԽԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից իրականացվող` 20,842,066.66 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն «Կարինա» քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկային» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06960088) «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00010235) և «Կոնցեռն- Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01210095) 2023 թվականի նոյեմբերի 13-ին կնքած՝ N ԿԷ-ՀՀԵՀ-2023/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գենետիկ հետազոտությունների համար անհրաժեշտ նյութերի մատակարարում` 20,842,066.66 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
25.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 921-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻՆԱ» ՔԱՂՑԿԵՂԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՆԱԽԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻՆ»
1. Ծրագրի նպատակը Հայտնաբերել քաղցկեղի հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաներին և ապահովել ընդլայնված, շարունակաբար կատարելագործվող բուժծառայությամբ՝ նվազեցնելով վաղաժամ մահացությունը՝ դրանց կանխարգելման և բուժման միջոցով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրա- պետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով
արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամ (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 24/17, ՀՎՀՀ` 06960088)՝ կլինիկայի համար հանրային դրամահավաքի արդյունքում
հավաքված միջոցներով
4. Ծրագիրը կատարողը «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամ (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 24/17, ՀՎՀՀ` 06960088)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախա- րարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ներսիսյան փողոց 7, ՀՎՀՀ՝ 00010235), բնագավառը՝
առողջապահական
6. Ծրագրի բյուջեն 20,842,066.66 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ներսիսյան փողոց 7, ՀՎՀՀ՝ 00010235)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի հունվարի 20-ից մինչև 2024 թվականի մարտի 29-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը «Կարինա» քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկային գենետիկ հետազոտության համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 20,842,066.66 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,
ծավալները և նախատեսվող գինը Գենետիկ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, որի գումարը կազմում է շուրջ՝
20,842,066.66 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման
մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
25.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ