Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 928-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ու Սլովենիայի դահուկային ասոցիացիայի կողմից, որպես նվիրատվություն, Հայաստանի Հանրապետությունում դահուկային սպորտի զարգացման, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցության նպատակով «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի և մարզահագուստի (2 տեղ, 149.178 կգ ընդհանուր քաշով, 12,829.54 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 480,000 դրամ) և մարզագույքի (2 տեղ, 155 կգ ընդհանուր քաշով, 5,599.98 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 75,000 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։