Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ.»․

3) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադրման, մշտապես գործող ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար անձին (անձանց) լիազորելու մասին որոշումները․»․

4) 4-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

5) 4-րդ մասի 6-րդ կետի «հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների» բառերը փոխարինել «հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների» բառերով․

6) 4-րդ մասի 10-րդ կետը «տեղեկատվություն» բառից առաջ լրացնել «առկայության դեպքում՝» բառերով․

7) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Կուսակցության պետական գրանցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը համընդհանուր իրազեկման նպատակով պետական լիազոր մարմնի կողմից հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։