Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Հ Ր Ա Մ Ա Ն N 170

11.05.1994 թ.

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Զվարթնոց» օդանավակայանում գործող օպերատիվ շտաբի 21.02.94 թ. որոշման ՀՀ լիազոր-ներկայացուցչի հ.27 9.05.94 թ., ինչպես նաև օդանավակայանի հատուկ և արտաքին ռեժիմային գոտիների պահպանության բարելավման նպատակով

Հրամայում եմ`

1. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային և արտաքին ռեժիմային գոտիների պահպանությունը բոլոր հսկիչ անցակետերով իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից:

2. Սկսած 1994 թ. մայիսի 11-ից «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային և արտաքին ռեժիմային գոտիների պահպանությունը լրիվ ծավալով դնել «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության վրա:

3. «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի ավիացիոն անվտանգության գծով տեղակալ Վ. Խաչատրյանին և անվտանգության բաժնի պետ Գ. Հակոբյանին` տասնօրյա ժամկետում վերահաստատման համար ներկայացնել ավիացիոն անվտանգության աշխատակիցների պաշտոնեական հրահանգները, ծառայության իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Վ. Ա. Խաչատրյանի վրա:

5. Գլխավոր տնօրենի օգնական Լ. Ջավադյանին` սույն հրամանը ծանոթացնել կատարողների հետ:

գլխավոր տնօրեն` ԺՎ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։