ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2334-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝
1) 171-րդ և 172-րդ տողերի 3-րդ սյունակներում «միջնակարգ» բառից հետո լրացնել «նոր» բառով, «դպրոց» բառը փոխարինել «դպրոցի շենքի կառուցում» բառերով.
2) 174-րդ տողի 6-րդ սյունակում «500» թիվը փոխարինել «800» թվով.
3) 281-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 282-293-րդ տողերով.
« 282 Երևան Երևանի թիվ 124 հիմնական
դպրոց (նախկին «Երևանի թիվ 201 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի
տեղակայման վայրում) հիմնական դպրոց կառուցում 1000
283 Երևան Երևանի թիվ 64 հիմնական
դպրոց հիմնական դպրոց կառուցում 432
284 Երևան Երևանի Գ.Գուրզանդյանի
անվան թիվ 163 հիմնական
դպրոց հիմնական դպրոց կառուցում 800-1000
անհատական նախագիծ
285 Երևան Երևանի թիվ 157 հիմնական դպրոց հիմնական դպրոց կառուցում 500
անհատական նախագիծ
286 Երևան Երևանի Ս. Խանզադյանի
անվան թիվ 184 ավագ դպրոց ավագ դպրոց կառուցում 650
անհատական նախագիծ
287 Երևան Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց ավագ դպրոց կառուցում 864-1000
անհատական նախագիծ
288 Երևան Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց հիմնական դպրոց վերակա-ռուցում 650
անհատական նախագիծ
289 Երևան Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց հիմնական դպրոց կառուցում 1000
անհատական նախագիծ
290 Երևան Երևանի Ս. Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական
դպրոց հիմնական դպրոց կառուցում 300
291 Երևան Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց հիմնական դպրոց կառուցում 800-1000
անհատական նախագիծ
292 Երևան ● Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 դպրոց
● Երևանի թիվ 31 հիմնական
դպրոց վերակազմակերպվելու
է նոր հիմնական դպրոց կառուցում 800-1000
անհատական նախագիծ
293 Լոռի Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց հիմնական դպրոց կառուցում անհատական
նախագիծ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
28.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: