Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-12-29-ից մինչև 2025-01-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-01-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2019 թվականի N 50-Ն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն)

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.

3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:

(1-ին կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն)

2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն)

3. Սահմանել 2024 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 28.00 միավոր:

(3-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն)

4. Սահմանել ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի բազային մասը` 20000 դրամ.

2) 28.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

(4-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 29.12.22 N 2068-Ն)

5. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 20000 դրամ:

(5-րդ կետը փոփ. 29.12.22 N 2068-Ն)

6. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`

1) միանվագ հրատապ օգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 20000 դրամ:

(6-րդ կետը փոփ. 29.12.22 N 2068-Ն)

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2024 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

(7-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(8-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. փետրվարի 5

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 24-ի N 50-Ն որոշման

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 25.03.21 N 396-Ն)

Մարզը Տարածքային կենտրոնը 2024 թվական

2024 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախա-տեսված միջին ամսական

գումարը (դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախա-տեսված միջին ամսական գումարը

(դրամ) այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական

գումարի

բաշխումը (դրամ)

1 2 3 4 5 6

ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏ 347,115,464 23,063,500 4,620,000 1,242,789

ԱՐՏԱՇԱՏ 854,789,691 57,463,000 10,720,000 3,049,474

ՎԵԴԻ 448,945,361 32,381,000 3,540,000 1,491,113

ՄԱՍԻՍ 684,503,093 45,429,000 9,260,000 2,352,924

Ընդամենը 2,335,353,608 158,336,500 28,140,000 8,136,301

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՇՏԱՐԱԿ 683,101,031 46,461,500 7,960,000 2,503,586

ԱՊԱՐԱՆ 280,713,402 19,263,500 3,140,000 989,284

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 186,812,371 14,274,000 560,000 733,698

ԹԱԼԻՆ 475,470,103 33,138,000 4,900,000 1,584,509

Ընդամենը 1,626,096,907 113,137,000 16,560,000 5,811,076

ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 902,047,423 61,320,500 10,520,000 3,330,119

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 950,102,062 62,852,000 12,900,000 3,423,172

ԲԱՂՐԱՄՅԱՆ 189,997,938 13,516,500 1,600,000 716,662

Ընդամենը 2,042,147,423 137,689,000 25,020,000 7,469,952

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 787,279,381 56,283,000 6,420,000 2,903,615

ՍԵՎԱՆ 464,074,227 30,081,000 6,940,000 1,651,852

ՎԱՐԴԵՆԻՍ 825,842,268 57,581,000 8,160,000 3,079,189

ՃԱՄԲԱՐԱԿ 234,797,938 15,509,500 3,120,000 936,995

ՄԱՐՏՈՒՆԻ 1,495,927,835 113,527,500 5,460,000 5,673,153

Ընդամենը 3,807,921,649 272,982,000 30,100,000 14,244,804

ԼՈՌՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ 358,474,227 18,497,500 10,200,000 1,175,352

ՏԱՇԻՐ 357,209,278 21,916,500 6,560,000 1,290,940

ՎԱՆԱՁՈՐ 1,747,896,907 95,047,500 44,820,000 5,790,576

ՍՊԻՏԱԿ 851,368,041 54,576,000 13,120,000 3,251,337

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 529,517,526 31,741,000 10,620,000 1,765,460

Ընդամենը 3,844,465,979 221,778,500 85,320,000 13,273,665

ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 847,385,567 51,734,500 15,900,000 2,980,964

ՀՐԱԶԴԱՆ 690,750,515 43,219,000 11,900,000 2,443,543

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 324,031,959 19,800,500 6,140,000 1,062,163

ԵՂՎԱՐԴ 556,378,351 36,943,500 7,420,000 2,001,363

Ընդամենը 2,418,546,392 151,697,500 41,360,000 8,488,033

ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 773,473,196 53,437,000 8,100,000 2,919,100

ԱՄԱՍԻԱ 61,741,237 3,882,000 1,040,000 223,103

ՄԱՐԱԼԻԿ 354,295,876 24,441,000 3,700,000 1,383,656

ԱԽՈՒՐՅԱՆ 505,293,814 35,747,500 4,520,000 1,840,318

ԱՇՈՑՔ 80,693,814 5,389,000 1,040,000 295,485

ԳՅՈՒՄՐԻ 2,094,936,082 122,499,000 45,300,000 6,779,007

Ընդամենը 3,870,434,021 245,395,500 63,700,000 13,440,668

ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 343,629,897 21,273,000 6,160,000 1,202,825

ԿԱՊԱՆ 213,171,134 7,535,500 9,600,000 628,761

ՄԵՂՐԻ 74,696,907 3,758,000 2,180,000 286,742

ՍԻՍԻԱՆ 231,897,938 15,840,500 2,640,000 844,328

Ընդամենը 863,395,876 48,407,000 20,580,000 2,962,656

ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 280,958,763 17,200,000 5,340,000 873,230

ԻՋԵՎԱՆ 462,586,598 30,172,000 6,760,000 1,616,883

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 354,649,485 22,112,500 6,180,000 1,261,624

ԲԵՐԴ 356,281,443 22,499,000 5,840,000 1,351,120

Ընդամենը 1,454,476,289 91,983,500 24,120,000 5,102,857

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 53,560,825 2,827,000 1,440,000 196,402

ՎԱՅՔ 110,403,093 6,930,500 1,900,000 369,758

ԵՂԵԳՆԱՁՈՐ 379,576,289 24,209,500 6,100,000 1,321,857

Ընդամենը 543,540,206 33,967,000 9,440,000 1,888,017

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ

ԴԱՎԹԱՇԵՆԻ 378,540,206 12,932,000 17,500,000 1,113,017

ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-

ԶԵՅԹՈՒՆԻ 469,489,691 14,360,000 23,380,000 1,384,141

ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 497,354,639 26,067,000 13,740,000 1,639,220

ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ

ՄԱՐԱՇԻ 316,736,082 10,719,500 14,800,000 875,174

ՄԱԼԱԹԻԱ-

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ 488,704,124 25,619,000 13,520,000 1,586,344

ՆՈՐ ՆՈՐՔ ԵՎ

ԱՎԱՆԻ 481,822,680 19,116,500 19,560,000 1,475,390

ՇԵՆԳԱՎԻԹԻ 589,788,660 26,805,000 20,480,000 1,864,055

Ընդամենը 3,222,436,082 135,619,000 122,980,000 9,937,340

ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ 26,028,814,433 1,610,992,500 467,320,000 90,755,369

(հավելվածը խմբ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, խմբ. 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն, 28.12.23 N 2329-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։