ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» դեկտեմբերի 2023 թ.
ք. Էջմիածին թիվ 104-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ ու 19-րդ կետերի պահանջներով՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Վաղարշապատ համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հ/ՀԱզգանուն Անուն
Կողմ Դեմ Ձեռնպահ Հ/ՀԱզգանուն Անուն Կողմ Դեմ Ձեռնպահ
1. Արսեն Պետրոսյան
__ __ 11. Աղասի Բաղդասարյան __ __
2. Էդվարդ Ափոյան
__ __ 12. Սևակ Խաչատրյան __ __
3. Արամայիս Միրզոյան
__ __ 13. Վահրամ Ղարիբջանյան __ __
4. Գևորգ Ղազարյան
__ __ 14. Նաիրա Գրիգորյան __ __
5. Լիլիթ Միրզախանյան
__ __ 15. Կարեն Գևորգյան __ __
6. Ներսես Մելիքյան
__ __ 16. Էմմա Պատուրյան __ __
7. Վարդան Գրիգորյան
__ __ 17. Էդգար Թամազյան __ __
8. Կարեն Մովսիսյան
__ __ 18. Արմեն Դավթյան __ __
9. Գոհար Նիկողոսյան
__ __ 19. Ռուբիկ Ենոքյան __ __
10. Աննա Կիրակոսյան __ __
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ,
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավելվածներ 1-2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի
ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 104-Ն որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: