ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբեր 2023 թվականի թիվ 69-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի ««Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 47-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշման.
1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 22-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2023 թվականի
դեկտեմբերի 25-ի թիվ 69-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի
հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման
Բաժին 1. Ձկնորսության և ձկնաբուծության մասին
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկա-գիրը Հաշվետու ամսում,
հազար դրամ Հաշվետու ամսում,
ցենտներ
Բ Ա 1 2
Կատարվել է որս, ընդամենը (100.1+100.2+100.3) այդ թվում` 100
ձկան 100.1
խեցեմորթերի 100.2
այլ 100.3
Որսվածից իրացվել է, ընդամենը(105.1+105.2+105.3) այդ թվում` 105
ձուկ 105.1
խեցեմորթեր 105.2
այլ 105.3
Բուծվել է, ընդամենը (110.1+110.2+110.3) այդ թվում` 110 x
ձուկ 110.1 x
խեցեմորթեր 110.2 x
այլ 110.3 x
Բուծվածից իրացվել է, ընդամենը(115.1+115.2+115.3) այդ թվում` 115
ձուկ 115.1
խեցեմորթեր 115.2
այլ 115.3
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր ______________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ)՝
______________________
__________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__ __»___________ 20__թ. »:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2023 թվականի
դեկտեմբերի 25-ի թիվ 69-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի
հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «100» ծածկագրով տողի 1-2 սյունակներում լրացվում են հաշվետու ամսում ներքին քաղցրահամ ջրերում ապրող ձկների, խեցեմորթերի (խեցգետին), ջրիմուռների և այլ նմանատիպ արտադրանքի որսի վերաբերյալ ցուցանիշները:
7. «100.1»- «100.3» ծածկագրով տողերում՝ 1-2 սյունակներում, լրացվում են որսված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ ցուցանիշները:
8. «105» ծածկագրով տողի 1-2 սյունակներում լրացվում են «100» ծածկագրով տողում լրացված ցուցանիշներից միայն իրացված (ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի) ծավալների վերաբերյալ ցուցանիշները:
9. «105.1»-«105.3» ծածկագրով տողերում՝ 1-2 սյունակներում, լրացվում են ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ ցուցանիշները:
10. «110» ծածկագրով տողի միայն 1-ին սյունակում լրացվում է ձկնաբուծարանների և ձկների կլիմայավարժեցման, ձկնամելիորատիվ աշխատանքների, նորածին մանրաձկների, մանր ծովախեցգետինների արտադրության, ջրիմուռների և այլ նմանատիպ արտադրանքի աճեցման գործունեության հետ կապված ծառայությունների արժեքը:
11. «110.1»-«110.3» ծածկագրերով տողերի միայն 1-ին սյունակում լրացվում են ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ ցուցանիշները:
12. «115» ծածկագրով տողի 1-2 սյունակներում լրացվում են «110» ծածկագրով տողում լրացված ցուցանիշից՝ բուծված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի, միայն իրացված ծավալների վերաբերյալ ցուցանիշները:
13. «115.1»-«115.3» ծածկագրերով տողերում՝ 1-2 սյունակներում, լրացվում են ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ ցուցանիշները:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: