Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

26 դեկտեմբերի 2023 թ. N 40-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցը (սկսվում է Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, հասնում` Շահամիրյանների փողոց) անվանակոչել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանի անվամբ՝ «Կորյուն Հակոբյան փողոց»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2023 թ. դեկտեմբերի 26

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։