Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-12-25-ից մինչև 2005-03-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-03-25Բացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

19 նոյեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10004314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 հուլիսի 2004 թ.

ք. Երևան N 759-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի N 396 որոշման 2-րդ կետի, բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացն առավել լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու նպատակով,

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

1. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի մարտի 7-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովման կարգը հաստատելու մասին» N 128 հրամանը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2004 թ. հուլիսի 20-ի N 759-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի N 396 որոշման համաձայն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը:

2. Դեղերը տրամադրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 396 որոշմամբ սահմանված բնակչության առանձին (հատուկ) խմբերին:

3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվում է.

3.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի «Ամբուլատոր-պոլիկլինիկական/ առաջնային բուժօգնության» միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տարվա կտրվածքով մեկ բնակչի համար նախատեսվող ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված բաղադրամասի հաշվին.

3.2. մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի հաշվին.

3.3. պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններին տրամադրվող դեղերի հաշվին.

3.4. կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերի սպառման դեպքում, հիվանդների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները իրենց ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված բաղադրամասի հաշվին պետք է անվճար ապահովեն կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի ցանկում ընդգրկված դեղերը:

4. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերում ընդգրկված անձինք դեղեր ստանալու համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն են ներկայացնում անձնագիր (երեխաների համար` ծննդյան վկայական) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական խմբին պատկանելությունը հաստատող փաստաթուղթ:

5. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովելիս առաջնորդվում են սույն կարգին կից` «Ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում տրվող դեղերի ցանկով» (հավելված 1):

6. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերի հատկացումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվում է բժշկական հիմնավորված ցուցումների դեպքում, ըստ դեղատոմսի, որը տալու իրավունք ունեն տեղամասային թերապևտը, տեղամասային մանկաբույժն ու ընտանեկան բժիշկը, ինչպես նաև տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության նեղ մասնագետները.

6.1 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001 թ. «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշմամբ հաստատված դեղատոմսային ձևաթղթի վրա.

6.2 Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղատոմս դուրս գրելու ժամանակ բժիշկը դեղատոմսի վրա համապատասխան նշում է կատարում դեղը անվճար կամ զեղչով դուրս գրելու վերաբերյալ (անվճար կամ 50%, 30% զեղչով), ինչպես նաև գրանցում է կատարում հիվանդի ամբուլատոր քարտում` պարտադիր նշելով դեղերի անվանումը, դեղաչափը, դեղատոմսի սերիան և համարը, փաստելով նաև դեղերի անվճար կամ զեղչով լինելը.

6.3 Դեղատոմսերը տրվում են բժշկի անձնական կնիքով ու ստորագրությամբ և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կնիքով:

Մեկ դեղատոմսի ձևաթերթիկով թույլատրվում է դուրս գրել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող միայն մեկ դեղ, ընդ որում բժիշկը պետք է նշի դեղի գեներիկ անվանումը:

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից անվճար կամ զեղչով դուրս գրված դեղատոմսով դեղը բաց է թողնվում ներպոլիկլինիկական դեղատնից (ուղղակի գնմամբ և հատկացմամբ) կամ դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր կնքած դեղատնից կամ դեղատնային կրպակից.

7.1 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից դուրս են գրվում, պահվում են 5 տարի (չհաշված ընթացիկ տարին) և ոչնչացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողման կարգը հաստատելու մասին» N 100 հրամանի,

7.2 Դեղը ստանալիս հիվանդը դեղատոմսի հետևի մասում նշում է կատարում դեղի ստացման վերաբերյալ:

8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունը դեղատան (կամ դեղատնային կրպակի) ընտրությունը կատարում է իր սպասարկման տարածքում գործող դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից:

9. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարը ուսումնասիրում է դեղորայքային շուկան և ապահովում է դեղատներից հնարավորինս ցածր գներով դեղորայքի ձեռք բերումը. բնակչի ցանկությամբ դուրս գրված գեներիկ անվանմամբ դեղի փոխարինումը նույն դեղաբանական խմբի համարժեք դեղով կատարվում է դեղատանը, ընդ որում դուրս գրված և դրան փոխարինած դեղի գնային տարբերությունը փոխհատուցում է բնակիչը:

10. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղորայքի փաստացի ծախսը և ամփոփ տվյալները և դեղատոմսերի կրկնօրինակների հետ միասին ներկայացնում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը, որի հիման վրա համատեղ կազմվում է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրը»` համաձայն սույն կարգին կից հավելված 2-ի:

Ռեեստրը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, երկրորդը` դեղատանը (կամ դեղատնային կրպակում):

11. Դեղատունը (կամ դեղատնային կրպակը) անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի դեղատոմսերի վճարման ենթակա հաշիվը ներկայացնում է երեք օրինակից, համապատասխանաբար մեկ օրինակը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, երկրորդը` դեղատանը (կամ դեղատնային կրպակում), իսկ երրորդը ռեեստրի պատճենի հետ միասին ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն` հիվանդներին բաց թողնված դեղերի դիմաց փոխհատուցումն իրականացնելու նպատակով:

12. Դեղատան (կամ դեղատնային կրպակի) կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի արժեքի փոխհատուցումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունն իրականացնում է դեղատան հետ կնքված պայմանագրային գներով: Դեղերի գների փոփոխության դեպքում, դեղատունը ներկայացնում է տեղեկատվություն իրենց հետ պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունների հետ:

13. Հիվանդությունների որոշակի խմբերի համար պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերը հատկացվում են անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական կամ մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատություններին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բաշխացուցակի:

13.1 Շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդներին.

- դեղերը հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների միջոցով, համաձայն գրանցված դիսպանսեր հիվանդների թվի:

- Մինչև 18 տարեկան երեխաներին հակադիաբետիկ դեղերը հատկացվում են, անկախ բնակավայրից, Երևանի N 2 համալսարանական հիվանդանոցի («Հայք» բժշկական կենտրոն) դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական էնդոկրինոլոգիական կենտրոնի (գործում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում) և «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:

13.2 Տուբերկուլյոզով հիվանդներին.

- Երևան քաղաքում` քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերի միջոցով:

- Մարզերում` հակատուբերկուլյոզային դիսպանսերների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կազմում գործող հակատուբերկուլյոզային կաբինետների կողմից` համաձայն նախօրոք կատարված կցումների:

13.3 Հոգեկան հիվանդությունների դեպքում հոգեմետ և հակացնցումային դեղերի բաշխումն իրականացվում է.

- Երևան քաղաքի մեծահասակ բնակչության համար` քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսերի միջոցով (գործում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում) մինչև 18 տարեկան երեխաների համար` դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական նյարդահոգեբուժական կենտրոնի կողմից (գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում):

- Մարզերում` նյարդահոգեբուժական դիսպանսերների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կազմում գործող նյարդահոգեբուժական կաբինետների կողմից, համաձայն նախօրոք կատարված կցումների, ըստ դիսպանսեր հիվանդների թվի:

13.4 Էպիլեպսիայով հիվանդներին հակացնցումային դեղերը հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների նյարդաբանական կաբինետների միջոցով`

- մեծահասակ բնակչության համար` «Էրեբունի» բժշկական կենտրոնից,

- մինչև 18 տարեկան երեխաների համար` դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական նևրոլոգիական կենտրոնի (գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում) և «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:

13.5 Չարորակ նորագոյացություններով հիվանդների անվճար հակաուռուցքային դեղերով ապահովումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի», «Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի», Գյումրիի և Վանաձորի հակաուռուցքային դիսպանսերների միջոցով:

13.6 Չարորակ նորագոյացություններով հիվանդներին (այդ թվում երեխաներ) անվճար թմրադեղերով ապահովումն իրականացվում է մեծահասակների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ուռուցքաբանների կողմից տրված և տնօրենի կնիքով հաստատված հատուկ դեղատոմսերով.

- Երևան քաղաքում` «Արֆարմացիա» ՓԲԸ թմրադեղերի մասնագիտացված դեղատան կամ թմրադեղեր վաճառելու իրավունք ունեցող մասնագիտացված այլ դեղատան միջոցով:

Մարզերում` թմրադեղերի մանրածախ վաճառքի լիցենզիա ունեցող դեղատներից, համաձայն մարզպետի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կցումների:

13.7 Մալարիայով հիվանդներին հակամալարիային դեղերի բաշխումն իրականացվում է տարածքային հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոնների միջոցով կամ տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից:

13.8 Պարբերական հիվանդությունով տառապող հիվանդներին ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների միջոցով`

- մեծահասակ բնակչության համար` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից,

- մինչև 18 տարեկան երեխաների համար` «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2004 թ. հուլիսի 20-ի N 759-Ն հրամանի

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԱՄՓՈՓԱՅԻՆ

ՌԵԵՍՏՐ N ____________

2004 թ. _____________ համար

Դեղատան անվանումը

____________________

____________________

______________________________________

(ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն)

1. Դեղատոմսերի քանակը ______________________

2. Վճարման ենթակա

գումարը /մանրածախ գներով ____________________

(թվերով)

________________________________

(բառերով)

Տնօրեն` ____________________________________

Հաշվապահ` ____________________________________

Ռեեստրի առաջին օրինակը վճարման հաշվի հետ միասին ստացավ _____________

____________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը)

_______________________

(ստորագրություն, ամսաթիվ)

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2004 թ. հուլիսի 20-ի N 759-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ

1. Տեղային անզգայացնողներ

Լիդոկային

Lidocaine տեղային կիրառման դեղաձևեր, 2-4% (հիդրոքլորիդ)

2. Ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակահոդատապային դեղեր, ռևմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձևափոխիչներ

2.1. Ոչ ափիոնային ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր

Ացետիլսալիցիլաթթու

Acetylsalicylic acid դեղահատ, 100մգ-500մգ, մոմիկ, 50մգ-150մգ

Դիկլոֆենակ

Diclofenac դեղահատ, 25մգ (նատրիումական աղ)

Իբուպրոֆեն

Ibuprofen դեղահատ, 200 մգ, 400 մգ

Պարացետամոլ

Paracetamol դեղահատ, 100մգ-500մգ, մոմիկ, 100մգ, օշարակ, 125 մգ/5մլ

2.2. Հակահոդատապային դեղեր

Կոլխիցին

Colchicine դեղահատ, 500մկգ

2.3. Ռևմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձևափոխիչներ

Ազաթիոպրին

Azathioprine դեղահատ, 50մգ

Պենիցիլամին

Penicillamine դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ

Սուլֆասալազին

Sulfasalazine դեղահատ, 500մգ

3. Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր

Դեքսամեթազոն

Dexamethazone լուծույթ ներարկման, 4մգ/մլ (նատրիում ֆոսֆատ)

Դիֆենհիդրամին

Diphenhydramine դեղահատ, 50մգ, 100մգ, լուծույթ ներարկման, 1%

Հիդրոկորտիզոն

Hydrocortisone դեղափոշի ներարկման, 100մգ (նատրիում սուկցինատ)

Պրեդնիզոլոն

Prednisolone դեղահատ, 5մգ, 25մգ

4. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր

Դիազեպամ

Diazepam լուծույթ ներարկման, 5մգ/մլ (ներարկային կամ ուղիղաղիքային)

Կարբամազեպին

Carbamazepine դեղահատ, 100մգ, 200մգ

Մագնեզիումի սուլֆատ

Magnesium sulfate լուծույթ ներարկման, 20%, 25%

Վալպրոյաթթու

Valproic Acid դեղահատ թաղանթապատ, 300մգ, 500մգ

Ֆենոբարբիտալ

Phenobarbital դեղահատ, 15մգ-100մգ

5. Հակավարակային դեղեր

5.1. Որդամուղ դեղեր

5.1.1 Աղիքային որդամուղներ

Լեվամիզոլ

Levamisole դեղահատ, 50մգ, 150մգ (հիդրոքլորիդ)

Մեբենդազոլ

Mebendazole դեղահատ, 100մգ, 500մգ

Պիրանտել

Pyrantel դեղահատ, 250մգ (էմբոնատ),

դեղակախույթ ներքին ընդունման, 50մգ/մլ (էմբոնատ)

5.2. Հակամանրէային դեղեր

5.2.1. B-լակտամային

Ամպիցիլին

Ampicillin դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ, 1մգ (նատրիումական աղ)

Ամօքսիցիլին

Amoxicillin դեղապատիճ կամ դեղահատ 250մգ, 500մգ (ջրազրկված), դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, 125մգ/5մլ(ջրազրկված)

Ամօքսիցիլին+քլավուլանաթթու

Amօxicillin+Clavulanic Acid դեղահատ, 500մգ+125մգ

Բենզիլպենիցիլին

Benzylpenicillin դեղափոշի ներարկման լուծույթի, 600մգ(=1մլն ՄՄ), 3գ (=5մլն ՄՄ) (նատրիումական կամ կալիումական աղ)

Պրոկային բենզիլպենիցիլին

Procaine Benzylpenicillin դեղափոշի ներարկման լուծույթի, 1գ (=1մլն ՄՄ), 3գ (=3մլն ՄՄ)

Ցեֆազոլին

Cefazolin դեղափոշի ներարկման լուծույթի, 0.25մգ, 0.5մգ, 1գ, 2գ

Ցեֆտազիդիմ

Ceftazidime դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ, 1գ (պենտահիդրադ)

Ցեֆտրիաքսոն

Ceftriaxone դեղափոշի ներարկման լուծույթի, 250մգ (նատրիումական աղ)

Ֆենօքսիմեթիլ-պենիցիլին

Phenoxymethylpenicillin դեղահատ, 250մգ (կալիումական աղ), օշարակ 750000 ՄՄ/5մլ (կալիումական աղ)

5.2.2. Այլ հակամանրէային դեղեր

Դօքսիցիկլին

Doxycycline դեղապատիճ կամ կամ դեղահատ, 100մգ (հիդրոքլորիդ)

Էրիթրոմիցին

Erythromycin դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (ստեարատ կամ էթիլ սուկցինատ), գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի 125մգ/5մլ

Մետրոնիդազոլ

Metronidazole դեղահատ, 200մգ-500մգ,

լուծույթ ներարկման, 0.5%,

մոմիկ, 500մգ, 1գ

Սուլֆամեթօքսազոլ+տրիմեթոպրիմ

Sulfamethoxazol+trimethoprim դեղահատ, 100մգ+20մգ, 400մգ+80մգ,

դեղակախույթ ներքին ընդունման, 200մգ+40մգ/5մլ

Տետրացիկլին

Tetracycline դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ)

Ցիպրոֆլօքսացին

Ciprofloxacin դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ)

Քլորամֆենիկոլ

Chloramphenicol դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ)

5.2.3. Հակապալարախտային դեղեր

Էթամբուտոլ

Etambutol դեղահատ, 100մգ-400մգ (հիդրոքլորիդ)

Իզոնիազիդ

Isoniazid դեղահատ, 100մգ-300մգ

Պիրազինամիդ

Pyrazinamide դեղահատ, 500մգ

Ռիֆամպիցին

Rifampicin դեղապատիճ կամ դեղահատ, 150մգ, 300մգ

Ստրեպտոմիցին

Streptomycin դեղափոշի ներարկման լուծույթի, 1գ (սուլֆատ)

Իզոնիազիդ+ռիֆամպիցին

Isoniazid+Rifampicin դեղահատ, 300մգ+450մգ, 112.5մգ+225մգ

Իզոնիազիդ+ռիֆամպիցին+ պիրազինամիդ

Isoniazid+Rifampicin+ Pyrazinamide դեղահատ, 300մգ+450մգ+750մգ

Իզոնիազիդ+ռիֆամպիցին+ պիրազինամիդ+էթամբուտոլ

Isoniazid+Rifampicin+ Pyrazinamide+Ethambutol դեղահատ, 300մգ+450մգ+750մգ+800մգ

Բազմադեղակայուն պալարախտի դեպքում կիրառվող երկրորդական ընտրության դեղեր

Ամիկացին

Amikacin դեղափոշի ներարկման լուծույթի, 250մգ, 1000մգ,

լուծույթ ներարկման, 250մգ/մլ

Պ-ամինոսալիցիլաթթու

P-aminosalicylic acid դեղահատ, 500մգ

Կապրեոմիցին

Capreomycin դեղափոշի ներարկման լուծույթի, 1000մգ

Ցիպրոֆլօքսացին

Ciprofloxacin դեղահատ, 250մգ, 500մգ

Ցիկլոսերին

Cycloserine դեղահատ կամ դեղապատիճ, 250մգ

Էթիոնամիդ

Ethionamide դեղահատ, 125մգ, 250մգ

Կանամիցին

Kanamycin դեղափոշի ներարկման լուծույթի, 1000մգ

Լևոֆլօքսացին

Levofloxacin դեղահատ, 250մգ, 500մգ

Օֆլօքսացին

Ofloxacin դեղահատ, 200մգ, 400մգ

5.3. Հակասնկային դեղեր

Գրիզեոֆուլվին

Griseofulvin դեղապատիճ կամ դեղահատ, 125մգ, 250մգ

Նիստատին

Nystatin դեղահատ, 10000 ՄՄ, 50000 ՄՄ,

հեշտոցամոմ, 100000 ՄՄ,

քսուք, 100000 ՄՄ/1գ

Ֆլյուկոնազոլ

Fluconazole դեղապատիճ, 50մգ; լուծույթ ներարկման, 2մգ/մլ

5.4. Մակաբուծասպան դեղեր

5.4.1. Հակաամեոբային դեղեր

Մետրոնիդազոլ

Metronidazole դեղահատ, 200մգ-500մգ,

լուծույթ ներարկման, 5մգ/մլ,

դեղակախույթ ներքին ընդունման, 200 մգ/մլ (բենզոատ)

5.4.2. Հակալեյշմանիոզային դեղեր

Մեգլումին անտիմոնիատ

Meglumine antimoniate լուծույթ ներարկման, 30% (հավասարազոր է մոտ 8,5% անտիմոնին)

5.4.3. Հակամալարիային դեղեր

Քինին

Quinine դեղահատ, 300մգ, լուծույթ ներարկման, 300մգ/մլ

Քլորոքվին

Chloroquine դեղահատ, 250մգ (ֆոսֆատ կամ սուլֆատ),

լուծույթ ներարկման, 50մգ/մլ (հիդրոքլորիդ, ֆոսֆատ կամ սուլֆատ)

Պրիմաքվին

Primaquine դեղահատ, 7.5մգ, 15մգ (դիֆոսֆատ)

Կանխարգելման համար

Դօքսիցիկլին

Doxycyline դեղապատիճ կամ դեղահատ, 100մգ

Մեֆլոքվին

Mefloquine դեղահատ, 250մգ

Պրոքվանիլ

Proquanil դեղահատ, 100մգ (հիդրոքլորիդ), (միայն քլորոքվինի համակցությամբ)

Քլորոքվին

Chloroquine դեղահատ, 250մգ (ֆոսֆատ կամ սուլֆատ)

5.5. Հակավիրուսային դեղեր

5.5.1. Հակահերպեսային դեղեր

Ացիկլովիր

Acyclovir դեղահատ, 200մգ

5.6. Միջատասպան միջոցներ

Դիէթիլտոլուամիդ

Diethyltoluamide լուծույթ տեղային օգտագործման, 50%, 75%

6. Հակամիգրենային դեղեր

6.1. Սուր նոպայի բուժման համար կիրառվող դեղեր

Էրգոտամին

Ergotamine դեղահատ, 1մգ (տարտրատ)

Պարացետամոլ

Paracetamol դեղահատ, 300մգ-500մգ

6.2. Կանխարգելման համար կիրառվող դեղեր

Պրոպրանոլոլ

Propranolol դեղահատ, 10մգ-40մգ (հիդրոքլորիդ)

7. Հակապարկինսոնային դեղեր

Լեվոդոպա+կարբիդոպա

Levodopa+Carbidօpa դեղահատ, 250մգ+25մգ

Տրիհեքսիֆենիդիլ

Trihexyphenidyl դեղահատ, 2մգ (հիդրոքլորիդ)

8. Արյան վրա ազդող դեղեր

8.1. Հակասակավարյունային դեղեր

Երկաթի աղեր

Ferrous salt դեղահատ, 100մգ,

լուծույթ ներքին ընդունման, 10մգ/մլ (սուլֆատ)

Ֆոլաթթու

Folic Acid դեղահատ, 1մգ, 5մգ, լուծույթ ներարկման, 1մգ/մլ (նատրիումական աղ)

Ցիանոկոբալամին

Cyanocobalamin լուծույթ ներարկման, 200մկգ/մլ, 500մկգ/մլ

8.2. Մակարդելիության վրա ազդող դեղեր

Հեպարին նատրիում

Heparin sodium լուծույթ ներարկման, 1000 ՄՄ/մլ, 5000 ՄՄ/մլ, 20000 ՄՄ/մլ

Ֆիտոմենադոին

Phytomenadione լուծույթ ներարկման, 10մգ/մլ

Պրոտամինի սուլֆատ

Protamine sulfate լուծույթ ներարկման, 10մգ/մլ

9. Սիրտանոթային դեղեր

9.1. Հեղձուկամարիչներ

Ատենոլոլ

Atenolol դեղահատ, 50մգ, 100մգ

Գլիցերիլ տրինիտրատ

Glyceryl Trinitrate դեղահատ, 0.5մգ (ենթալեզվային)

Իզոսորբիդի դինիտրատ

Isosorbide Dinitrate դեղահատ, 5մգ, 10մգ, 20մգ (ենթալեզվային)

Վերապամիլ

Verapamil դեղահատ, 40մգ, 80մգ (հիդրոքլորիդ)

9.2. Ռիթմակարգավորիչներ

Ատենոլոլ

Atenolol դեղահատ, 50մգ, 100մգ

Դիգօքսին

Digoxin դեղահատ, 62.5մկգ, 250մկգ,

լուծույթ ներքին ընդունման, 50մկգ/մլ,

լուծույթ ներարկման, 250մկգ/մլ

Էպինեֆրին

Epinephrine լուծույթ ներարկման, 1մկգ/մլ (հիդրոքլորիդ)

Լիդոկային

Lidocaine լուծույթ ներարկման, 20մգ/մլ (հիդրոքլորիդ)

Վերապամիլ

Verapamil դեղահատ, 40մգ, 80մգ (հիդրոքլորիդ),

լուծույթ ներարկման, 2.5մգ/մլ (հիդրոքլորիդ)

Պրոկայինամիդ

Procainamide դեղահատ, 250մգ, 500մգ (հիդրոքլորիդ),

լուծույթ ներարկման, 100մգ/մլ (հիդրոքլորիդ)

9.3. Հակագերճնշումային դեղեր

Ատենոլոլ

Atenolol դեղահատ, 50մգ, 100մգ

Էնալապրիլ

Enalapril դեղահատ, 2.5մգ

Հիդրոքլորոթիազիդ

Hydrochlorothiazide 25մգ դեղահատ

Մեթիլդոպա

Methyldopa դեղահատ, 250մգ (միայն հղիների գերճնշումը կարգավորելու համար)

Նիֆեդիպին

Nifedipine դեղապատիճ կամ դեղահատ, դանդաղ ձերբազատվող, 10մգ

9.4. Սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղեր

Դիգօքսին

Digoxin դեղահատ, 62.5մկգ, 250մկգ,

լուծույթ ներքին ընդունման, 50մկգ/մլ,

լուծույթ ներարկման, 250մկգ/մլ

Էնալապրիլ

Enalapril դեղահատ, 2.5մգ

Հիդրոքլորոթիազիդ

Hydrochlorothiazide դեղահատ, 25մգ

9.5. Հակաթրոմբային դեղեր

10. Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր (տեղային)

10.1. Հակասնկային դեղեր

Բենզոյաթթու+սալիցիլաթթու

Benzoic Acid+Salicylic Acid քսուք կամ նրբաքսուք, 6%+3%

Միկոնազոլ

Miconazole քսուք կամ նրբաքսուք, 2% (նիտրատ)

Նիստատին

Nystatin քսուք, 100000 ՄՄ/գ

10.2. Հակավարակային դեղեր

Ադամանդյա կանաչ

Brilliant green լուծույթ սպիրտային, 1%, 2%

Նեոմիցին+բացիտրացին

Neomycin+Bacitracin քսուք, 5մգ նեոմիցին սուլֆատ+500 ՄՄ բացիտրացին ցինկ/գ

Կալիումի պերմանգանատ

Potassium permanganate լուծույթ ջրային, 1:10000

Արծաթի սուլֆադիազին

Silver Sulfadiazine նրբաքսուք, 1%

10.3. Հակաբորբոքային դեղեր, քորամարիչներ

Բետամեթազոն

Betamethasone քսուք կամ նրբաքսուք, 0.1% (վալերատ)

Հիդրոկորտիզոն

Hydrocortisone քսուք կամ նրբաքսուք, 1% (ացետատ)

10.4. Տտպող դեղեր

Ալյումինիումի ացետատ

Aluminium Acetate լուծույթ նոսրացման համար, 13%

10.5. Մաշկաբջիջների տարբերակման, բազմացման վրա ազդող դեղեր

Բենզոիլ պերօքսիդ

Benzoyl peroxide լոսյոն կամ նրբաքսուք, 5%

Դիթրանոլ

Dithranol քսուք, 0.1%-2%

Սալիցիլաթթու

Salicylic acid լուծույթ, 1%, 2%, 5%

10.6. Հակաքոսային ու հակաոջլային դեղեր

Բենզիլ բենզոատ

Benzyl Benzoate լոսյոն, 25%,

կիթ (էմուլսիա), 20%

Պերմեթրին

Permethrin նրբաքսուք 1%, 5%,

լոսյոն 1%

11. Միզամուղներ

Ֆուրոսեմիդ

Furosemide դեղահատ, 40մգ, լուծույթ ներարկման, 10մգ/մլ

Հիդրոքլորոթիազիդ

Hydrochlorothiazide դեղահատ, 25մգ, 50մգ

Մանիտոլ

Mannitol լուծույթ ներարկման, 10%, 20%

Սպիրոնոլակտոն

Spironolactone դեղահատ, 25մգ

12. Ստամոքսաղիքային դեղեր

12.1. Թթվամարիչներ, այլ հակախոցային դեղեր

Ալյումինիումի հիդրօքսիդ+

մագնեզիումի հիդրօքսիդ

Aluminium Hydrօxide+

Magnesium Hydroxide դեղահատ, 400մգ+400մգ,

դեղակախույթ ներքին ընդունման, (436մգ+150մգ)/10մլ

Ռանիտիդին

Ranitidine դեղահատ, 150մգ

Ֆամոտիդին

Famotidine դեղահատ, 20մգ, 40մգ

Օմեպրազոլ

Omeprazole դեղահատ, 20մգ

12.2. Հակափսխեցուցիչ դեղեր

Մետոկլոպրամիդ

Metoclopramide դեղահատ, 10մգ (հիդրոքլորիդ),

լուծույթ ներարկման, 5մգ/մլ (հիդրոքլորիդ)

Պրոմեթազին

Promethazine դեղահատ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ),

բուժահեղուկ կամ օշարակ, 5մգ/5մլ (հիդրոքլորիդ),

լուծույթ ներարկման, 25մգ/մլ (հիդրոքլորիդ)

12.3. Հակաթութքային դեղեր

Տեղային անզգայացնողներ, տտպող, հակաբորբոքային դեղեր

Local anaesthetic, astringent and antiinflammatory drug քսուք կամ մոմիկներ

12.4. Հակաբորբոքային դեղեր

Հիդրոկորտիզոն

Hydrocortisone մոմիկ, 25մգ (ացետատ)

Սուլֆասալազին

Sulfasalazine դեղահատ, 500մգ

12.5. Հակաջղակծկումային դեղեր

Դրոտավերին

Drotaverine դեղահատեր, 40մգ,

լուծույթ ներարկման, 2%

12.6. Լուծողական դեղեր

Աճալ

Senna դեղահատ, 13.5մգ

(կամ ավանդական դեղաձև)

12.7. Փորլուծության ժամանակ օգտագործվող դեղեր

12.7.1. Ներքին ընդունման ջրավերականգնիչ միջոցներ

Ներքին ընդունման ջրավերականգնիչ աղեր

Oral Rehydration Salts դեղափոշի

12.7.2. Հակափորլուծային դեղեր

Լոպերամիդ

Loperamide դեղահատ, 2մգ

13. Հորմոններ, այլ ներզատային դեղեր, հակաբեղմնավորիչներ

13.1. Մակերիկամի կեղևային շերտի հորմոններ, դրանց սինթետիկ համակերպեր (տես գլուխ 3)

13.2. Հակաբեղմնավորիչներ

13.2.1. Հորմոնային հակաբեղմնավորիչներ

Էթինիլէստրադիոլ+ լեվոնորգեստրել

Ethinylestradiօl+ Levonorgestrel դեղահատ, 30մկգ+150մկգ

Էթինիլէստրադիոլ+նորէթիստերոն

Ethinylestradiօl+ Norethisterone դեղահատ, 35մկգ+1մգ

Լեվոնորգեստրել

Levonorgestrel դեղահատ, 750մկգ

Նորեթիստերոն Էնանտատ

Norethisterone Enantate լուծույթ ներարկման յուղային, 200մգ/մլ

Մեդրօքսիպրոգեստերոնի ացետատ

Medroxyprogesterone acetate լուծույթ ներարկման տևական ազդեցության, 150մգ/մլ

13.3. Առնածիններ

Տեստոստերոն

Testosterone լուծույթ ներարկման, 200մգ (էնանտատ)

12.4. Էստրոգեններ

Էթինիլէստրադիոլ

Ethinylestradiol դեղահատ, 50մկգ

12.5. Պրոգեստոգեններ

Նորէթիստերոն

Norethisterone դեղահատ, 5մգ

12.6. Ինսուլիններ, այլ հակաշաքարախտային միջոցներ

Գլիբենկլամիդ

Glibenclamide դեղահատ, 5մգ

Ներարկման ինսուլին (լուծվող)

Insuline injection (soluble) լուծույթ ներարկման, 40 ՄՄ/մլ, 100 ՄՄ/մլ

Ազդեցության միջին տևողությամբ ինսուլին

Intermediate-acting insueine լուծույթ ներարկման, 40 ՄՄ/մլ, 100 ՄՄ/մլ (ինսուլին ցինկի դեղակախույթ կամ իզոֆան ինսուլին)

Մետֆորմին

Metformin դեղահատ, 500մգ (հիդրոքլորիդ)

12.7. Վահանագեղձի հորմոններ, հակաթիրոիդային դեղեր

Լեվոթիրօքսին

Levothyroxine դեղահատ, 50մկգ, 100մկգ (նատրիումական աղ)

Կալիումի յոդիդ

Potassium iodide դեղահատ, 100մգ

Թիամազոլ

Thiamazole դեղահատ, 5մգ

13. Ակնաբուժական դեղեր

13.1. Հակավարակային դեղեր

Գենտամիցին

Gentamicin լուծույթ (ակնակաթիլներ), 0.3%

Քլորամֆենիկոլ

Chloramphenicol լուծույթ (ակնակաթիլներ), 0.25%

Իդօքսուրիդին

Idoxuridine լուծույթ (ակնակաթիլներ), 0.1%

Տետրացիկլին

Tetracycline ակնաքսուք, 1% (հիդրոքլորիդ)

13.2. Հակաբորբոքային դեղեր

Դեքսամեթազոն

Dexamethazone լուծույթ (ակնակաթիլներ), 0.1%

13.3. Տեղային անզգայացնողներ

Տետրակային

Tetracaine լուծույթ (ակնակաթիլներ), 0.5% (հիդրոքլորիդ)

13.4. Բբասեղմիչ, հակագլաուկոմային դեղեր

Ացետազոլամիդ

Acetazolamide դեղահատ, 250մգ

Պիլոկարպին

Pilocarpine լուծույթ (ակնակաթիլներ), 1%, 2%, 4% (հիդրոքլորիդ կամ նիտրատ)

Թիմոլոլ

Timolol լուծույթ (ակնակաթիլներ), 0.25%, 0.5% (մալեատ)

13.5. Բբալայնիչներ

Ատրոպին

Atropine լուծույթ (ակնակաթիլներ), 0.1%, 0.5%, 1% (սուլֆատ)

14. Հոգեմետ դեղեր

Ամիտրիպտիլին

Amitriptyline դեղահատ, 25մգ (հիդրոքլորիդ)

Դիազեպամ

Diazepam դեղահատ, 2մգ, 5մգ

Կարբամազեպին

Carbamazepine դեղահատ, 100մգ, 200մգ

Հալոպերիդոլ

Haloperidol լուծույթ ներարկման, 5մգ/մլ

դեղահատ, 2մգ, 5մգ

Վալպրոաթթու

Valproic acid դեղահատ, 300մգ, 500մգ (նատրիումական աղ)

Քլոմիպրամին

Clomipramine դեղապատիճ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ)

Քլորպրոմազին

Chlorpromazine դեղահատ, 50մգ, 100մգ (հիդրոքլորիդ)

Ֆլյուֆենազին

Fluphenazine լուծույթ ներարկման, 25 մգ/մլ (դեկանոատ կամ էնանտատ)

15. Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր

Հակաասթմային, թոքերի քրոնիկ խցանիչ հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր

Բեկլոմետազոն

Beclometasone շնչառման միջոց (ցողացիր), 50մկգ, 250մկգ/ դեղաչափ (դիպրոպիոնատ)

Էպինեֆրին

Epinephrine լուծույթ ներարկման, 1մգ/մլ (հիդրոքլորիդ կամ հիդրոգեն տարտրատ)

Իպրատրոպիումի բրոմիդ

Ipratropium bromide շնչառման միջոց (ցողացիր), 20մկգ/դեղաչափ

Սալբուտամոլ

Salbutamol դեղահատ, 2մգ, 4մգ (սուլֆատ),

շնչառման միջոց (ցողացիր), 100մկգ/դեղաչափ (սուլֆատ),

օշարակ, 2մգ/5մլ (սուլֆատ), լուծույթ ներարկման, 50մկգ/մլ (սուլֆատ)

շնչառման լուծույթ հեղուկացրով, 5մգ/մլ (սուլֆատ)

Թեոֆիլին

Theophylline դեղահատ, 100մգ, 200մգ, 300մգ

Ամինոֆիլին

Aminophylline լուծույթ ներարկման, 2.4%, 24%

Կրոմոգլիկաթթու

Cromoglicic Acid շնչառման միջոց, 20մգ/դեղաչափ (նատրիումական աղ)

16. Ջրաաղային, թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթներ

16.1. Ներքին ընդունման դեղեր

Ներքին ընդունման ջրավերականգնիչ աղեր

Oral Rehydration Salts դեղափոշի կամ գրանուլներ խմելու լուծույթի

Կալիումի քլորիդ

Potassium Chloride դեղափոշի խմելու լուծույթի

17. Վիտամիններ, հանքանյութեր

Ասկորբինաթթու

Ascorbic Acid դեղահատ, 50մգ

Էրգոկալցիֆերոլ

Ergocalciferol դեղապատիճ կմ դեղահատ, 1.25մգ (50000 ՄՄ), լուծույթ ներքին ընդունման, 250մկգ/մլ(10000 ՄՄ/մլ), 5մգ/մլ (200000 ՄՄ/մլ)

Յոդ

Iodine յուղ յոդացված, 1մլ (480մգ յոդ), 0.5մլ (240մգ յոդ) (ներքին ընդունման կամ ներարկման), դեղապատիճ, 200մգ

Նիկոտինաթթու

Nicotinic acid դեղահատ, 50մգ

Պիրիդօքսին

Pyridoxine դեղահատ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ)

Ռետինոլ

Retinol դեղահատ, 10000 ՄՄ (պալմիտատ) (5.5մգ),

դեղապատիճ, 2500 ՄՄ, 33000 ՄՄ, 50000 ՄՄ, 200000 ՄՄ (պալմիտատ),

լուծույթ յուղային ներքին ընդունման, 100000 ՄՄ/մլ (պալմիտատ),

խառնուրդ ներարկման ջրային, 100000 ՄՄ(պալմիտատ) (55մգ)

Ռիբոֆլավին

Riboflavin դեղահատ կամ դեղապատիճ, 5մգ

Նատրիումի ֆլյուորիդ

Sodium Fluoride դեղահատ, 20մգ, 40մգ

Թիամին

Thiamine դեղահատ, 50մգ (հիդրոքլորիդ)

Կալցիումի գլյուկոնատ

Calcium Gluconate դեղահատ, 0.5գ,

լուծույթ ներարկման, 10%

18. Հակաթույներ և թունավորումների ժամանակ օգտագործվող դեղեր

18.1. Ոչ հատկորոշիչ

Ակտիվացված ածուխ

Charcoal, Activated դեղափոշի կամ դեղահատ

19. Հակաուռուցքային և իմունաճնշիչ դեղեր

19.1. Իմունաճնշիչ դեղեր

Ազաթիոպրին

Azathioprine դեղահատ, 50մգ,

դեղափոշի ներարկման լուծույթի, 100մգ (նատրիումական աղ)

Ցիկլոսպորին

Ciclosporin դեղապատիճ, 25մգ,

խտանյութ ներարկման, 50մգ/մլ

19.2. Բջջաթունային դեղեր

Ասպարագինազ

Asparaginase դեղափոշի ներարկման լուծույթի, 10000 ՄՄ

Բլեոմիցին

Bleomycin դեղափոշի ներարկման լուծույթի, 15մգ (սուլֆատ)

Դակարբազին

Dacarbazine դեղափոշի ներարկման, 100մգ

Դակտինոմիցին

Dactinomycin դեղափոշի ներարկման լուծույթի, 500մկգ

Դաունոռուբիցին

Daunorubicin դեղափոշի ներարկման լուծույթի, 50մգ

Դոքսոռուբիցին

Doxorubicin դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ, 50մգ (հիդրոքլորիդ)

Էտոպոզիդ

Etoposide դեղապատիճ, 100մգ,

լուծույթ ներարկման, 20մգ/մլ

Լևամիզոլ

Levamisole դեղահատ, 50մգ

Կալցիումի ֆոլինատ

Calcium folinate դեղահատ կամ դեղապատիճ, 15մգ,

լուծույթ ներարկման, 3մգ/մլ

Մերկապտոպուրին

Mercaptopurine դեղահատ, 50մգ

Մեթոտրեքսատ

Methotrexate դեղահատ, 2.5մգ (նատրիումական աղ),

լուծույթ ներարկման, 10մգ/մլ, 25մգ/մլ (նատրիումական աղ)

Պրոկարբազին

Procarbazine դեղապատիճ, 50մգ

Վինբլաստին

Vinblastine դեղափոշի ներարկման լուծույթի, 5մգ, 10մգ (սուլֆատ)

Վինկրիստին

Vincristine դեղափոշի ներարկման, 1մգ, 5մգ

Ցիկլոֆոսֆամիդ

Cyclophosphamide դեղահատ, 25մգ,

դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ

Ցիսպլատին

Cisplatin դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ, 50մգ

Ցիտարաբին

Cytarabine դեղափոշի ներարկման լուծույթի, 100մգ, 500մգ

Քլորմեթին

Chlormethine դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ (հիդրոքլորիդ)

Քլորամբուցիլ

Chlorambucil դեղահատ, 2մգ

Ֆլյուորոուրացիլ

Fluorouracil լուծույթ ներարկման, 50մգ/մլ

19.3. Հորմոններ և հակահորմոններ

Դեքսամեթազոն

Dexamethasone լուծույթ ներարկման, 4մգ/մլ (նատրիում ֆոսֆատ)

Հիդրոկորտիզոն

Hydrocortisone դեղափոշի ներարկման, 100մգ (նատրիում սուկցինատ)

Պրեդնիզոլոն

Prednisolone դեղահատեր, 5մգ, 25մգ

Տամօքսիֆեն

Tamoxifen դեղահատ, 10մգ, 20մգ (ցիտրատ)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։