Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 47-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

25 հունվարի 2019 թ. թիվ 03-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 47-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 25.12.23 թիվ 69-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև թիվ 1-Ձուկ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 47-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի

հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Ձկնորսության և ձկնաբուծության մասին

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկա-գիրը Հաշվետու ամսում,

հազար դրամ Հաշվետու ամսում,

ցենտներ

Բ Ա 1 2

Կատարվել է որս, ընդամենը (100.1+100.2+100.3) այդ թվում` 100

ձկան 100.1

խեցեմորթերի 100.2

այլ 100.3

Որսվածից իրացվել է, ընդամենը(105.1+105.2+105.3) այդ թվում` 105

ձուկ 105.1

խեցեմորթեր 105.2

այլ 105.3

Բուծվել է, ընդամենը (110.1+110.2+110.3) այդ թվում` 110 x

ձուկ 110.1 x

խեցեմորթեր 110.2 x

այլ 110.3 x

Բուծվածից իրացվել է, ընդամենը(115.1+115.2+115.3) այդ թվում` 115

ձուկ 115.1

խեցեմորթեր 115.2

այլ 115.3

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր ______________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)՝

______________________

__________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«__ __»___________ 20__թ.

(հավելվածը խմբ. 25.12.23 թիվ 69-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի

հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. «100» ծածկագրով տողի 1-2 սյունակներում լրացվում են հաշվետու ամսում ներքին քաղցրահամ ջրերում ապրող ձկների, խեցեմորթերի (խեցգետին), ջրիմուռների և այլ նմանատիպ արտադրանքի որսի վերաբերյալ ցուցանիշները:

7. «100.1»- «100.3» ծածկագրով տողերում՝ 1-2 սյունակներում, լրացվում են որսված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ ցուցանիշները:

8. «105» ծածկագրով տողի 1-2 սյունակներում լրացվում են «100» ծածկագրով տողում լրացված ցուցանիշներից միայն իրացված (ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի) ծավալների վերաբերյալ ցուցանիշները:

9. «105.1»-«105.3» ծածկագրով տողերում՝ 1-2 սյունակներում, լրացվում են ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ ցուցանիշները:

10. «110» ծածկագրով տողի միայն 1-ին սյունակում լրացվում է ձկնաբուծարանների և ձկների կլիմայավարժեցման, ձկնամելիորատիվ աշխատանքների, նորածին մանրաձկների, մանր ծովախեցգետինների արտադրության, ջրիմուռների և այլ նմանատիպ արտադրանքի աճեցման գործունեության հետ կապված ծառայությունների արժեքը:

11. «110.1»-«110.3» ծածկագրերով տողերի միայն 1-ին սյունակում լրացվում են ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ ցուցանիշները:

12. «115» ծածկագրով տողի 1-2 սյունակներում լրացվում են «110» ծածկագրով տողում լրացված ցուցանիշից՝ բուծված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի, միայն իրացված ծավալների վերաբերյալ ցուցանիշները:

13. «115.1»-«115.3» ծածկագրերով տողերում՝ 1-2 սյունակներում, լրացվում են ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ ցուցանիշները:

(հավելվածը խմբ. 25.12.23 թիվ 69-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։