ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 11-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 31,334,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արագ արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
09.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 11-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1245 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերություն
4. Ծրագիրը կատարողը «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն
Բնագավառը` սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 31,334,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1245 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ
համագործակցության արդյունքում։
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը 1) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 4,473,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024
թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.
2) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,033,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.
3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,450,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.
4) արկղերի ձեռքբերում՝ 378,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.
5) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ, 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.
6) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 1,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում:
10․ Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 4,473,000 դրամ արժողությամբ.
2) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,033,000 դրամ արժողությամբ.
3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,450,000 դրամ արժողությամբ.
4) արկղերի ձեռքբերում՝ 378,000 դրամ արժողությամբ.
5) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ արժողությամբ.
6) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 1,500,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական ծախսեր՝ 500,000 դրամ արժողությամբ, որը ներառում է ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի հետ սերտ համագործակցությամբ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
09.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ