Հոդված 2
Հոդված 2
Սույն արձանագրությանը համապատասխան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարվող փոփոխությունների կապակցությամբ սահմանել, որ՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դեպարտամենտների տնօրենները և տնօրենների տեղակալները, որոնց հետ աշխատանքային պայմանագրերը (կոնտրակտները) կնքվել են մինչև սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելը, շարունակում են կատարել իրենց վրա դրված պարտականությունները՝ մինչև իրենց աշխատանքային պայմանագրերով (կոնտրակտներով) նախատեսված ժամկետները լրանալը.
ժամկետային աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) պայմաններով Հանձնաժողովի աշխատակիցների՝ աշխատանքի անցնելու հետ կապված միջոցառումներն իրականացվում են սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում՝ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից հաստատվող կարգով։ Ընդ որում, հղիության և ծննդաբերության կամ մինչև 3 տարեկան դառնալը երեխայի խնամքի արձակուրդում գտնվող Հանձնաժողովի աշխատակիցների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում Հանձնաժողովի աշխատակիցների ժամկետային աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) պայմաններով աշխատանքի անցնելու հետ կապված միջոցառումներն իրականացվում են նշված արձակուրդները (ժամանակահատվածը) ավարտվելուց հետո.
Հանձնաժողովի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի (կոնտրակտների) ժամկետի փոփոխության կապակցությամբ՝ մինչև սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը, աշխատանքային պայմանագրեր (կոնտրակտներ) կնքած Հանձնաժողովի աշխատակիցների ժամկետային աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) պայմաններով աշխատանքի անցնելն իրականացվում է առանց մրցույթի անցկացման։