Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

26 դեկտեմբերի 2023 թ. N 34-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ՝ Արամ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Շոպրոնի 2-րդ նրբանցք հ.7/3 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 75.43քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24082013-01-0202 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուրջյան փողոցին հարող տարածքում` տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 75.43քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2023 թ. դեկտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։